«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՄԵՏՆԵՐ Նիկոլայ Կարլովիչ''' [24․12․1879թ(5․1․1880թ), Մոսկվա —13․11․1951թ,Լոնդոն], ռուս կոմպոզիտոր, դա...»:
(Տարբերություն չկա)

21:49, 20 Մայիսի 2014-ի տարբերակ

ՄԵՏՆԵՐ Նիկոլայ Կարլովիչ [24․12․1879թ(5․1․1880թ), Մոսկվա —13․11․1951թ,Լոնդոն], ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։ 1900թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ա․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904թ-ից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։ 1909—1910թթ-ին և 1915—1921թթ-ին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921թ-ին մեկնել է արտասահման, 1936թ-ից հաստատվել Լոնդոնում։ 1927թ-ին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մետները ռուս, դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։ Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նան դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման,Վագներ) ավանդույթների, ռուս․ ժող․ ու հոգևոր երաժշտության հիման վրա։ Բնորոշ են՝ ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։ Երկ․ Муза и мода, Париж, 1935; Повседневная работа пианиста и композитора,М․, 1963

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։