Content deleted Content added
Նոր էջ «'''Հիդրոերկրաբանական հանույթ''', դաշտային հետազոտությունների համալիր, որ կատարվում է հիդրոերկրաբա...»:
 
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
 
Տող 1.
'''Հիդրոերկրաբանական հանույթ''', դաշտային հետազոտությունների համալիր, որ կատարվում է հիդրոերկրաբանական [[քարտեզ]]ների կազմման և տարածքի ընդհանուր հիդրոերկրաբանական պայմանների գնահատման նպատակով: Հիդրոերկրաբանական հանույթի ընթացքում ուսումնասիրվում են [[ջուր|ջր]]աբեր [[հորիզոն]]ները կազմող [[ապարներ]]ը, համալիրները և զոնաները, նրանց ծծանցման հատկանիշները, ստորերկրյա ջրերի [[ճնշում|ճնշմա]]ն մեծությունը, տիպերը, որակը և ռեժիմը: Բնութագրվում են հիմնական հիդրոերկրաբանական պարամետրերի արժեքները, գնահատվում երկրաբանական, գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, կլիմայական և այլ գործոններ, որոնք ազդում են ստորերկրյա ջրերի սնման և ձևավորման վրա:Հիդրոերկրաբանական հանույթի խնդիրները փոխվում են՝ կախված նրա մասշտաբից և նպատակներից: Փոքր մասշտաբի հիդրոերկաբանական հանույթը (1:1000000—1:500000) կատարվում է հիդրոերկրաբանական տեսակետից թույլ ուսումնասիրված շրջաններում [[ակնարկ]]ային հիդրոերկրաբանական քարտեզներ կազմելու համար, ապարների ջրատարության և ստորերկրյա ջրերի որակի ընդհանուր գնահատման նպատակով: Միջին մասշտաբի հիդրոերկրաբանական հանույթի(1:200000—1:100000) դեպքում կազմվում են պետական (ընդհանուր) հիդրոերկրաբանական քարտեզներ, ուսումնասիրվում ապարների ջրաբերությունը, ստորերկրյա ջրերի որակը և ռեժիմը, ստորերկրյա և մակերեսային ջրերի գործունեության հետ կապված երկրաբանական երևույթները: Խոշոր մասշտաբի հիդրոերկրաբանական հանույթը (1:50000 և ավելի խոշոր) կատարվում է տեխնիկական և բանվորական նախագծման փուլերում հատուկ խնդիրների լուծման համար: Խոշոր մասշտաբի հիդրոերկրաբանական հանույթի ընթացքում քարտեզագրվում են ջրատար հորիզոնները, զոնաները, շերտերը, ոսպնյակները: Միջին և խոշոր մասշտաբի հանույթը զուգակցվում է հորատման աշխատանքներով, աղբյուրների դեբիտի չափումներով, ստորերկրյա ջրերի մակարդակի և [[քիմիա|քիմիակ]]ան բաղադրության դիտարկումներով: Կիրառվում են նաև երկրա[[ֆիզիկա]]կան և աերոմեթոդներ:
{{ՀՍՀ}}