«Մեներգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեներգ''' փոքրածավալ վոկալ ստեղծագործություն, հեղինակային երգ` մենակատարման համար (ի տարբերու...»:
 
Տող 1.
'''Մեներգ''' փոքրածավալ վոկալ ստեղծագործություն, հեղինակային [[երգ]]` մենակատարման համար (ի տարբերություն խմբերգի), մեծ մասամբ՝ նվագակցությամբ։ «Մեներգ» անվանումը լայն ընդգրկում ունի, մաս կազմելով [[օպերա|օպերայի]], կանտատի կամ օրատորիայի՝ մեներգը մոտենում է արիային, կամերային երգարվեստում զուգադրվում ռոմանսի հետ, տարբերվելով դրանցից համեմատաբար պարզ բովանդակությամբ, սովորաբար տուն-տուն կառուցվածքով, ժանրային բազմատեսակությամբ։ Մեներգի օրինակներ են՝ Իշխան Տոմսկու երգը Պ․ Ի․ Չայկովսկու «Պիկովայա դամա», Շեյխի երգը Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաներից, Սոլվեյգի երգը Իբսենի «Պեր Դյունտ» դրամայի համար է․ Դրիգի գրած երաժշտությունից, Մոր երգը [[Կաբալևսկի-Դ.|Դ. Կաբալևսկու]] [[Ռեքվիեմ|ռեքվիեմից]], «Օրորոցային» Ա․ Հարությունյանի «Հայրենիք» կանտատից ևն։ Մեներգեր են նաև [[Բեթհովեն|Բեթհովենի]] «Հեռավոր սիրուհուն» շարքի երգերը, [[Շուբերտ, Ֆ.|Շուբերտի]], [[Բրամս-Յ.|Բրամսի]], Լիստի և այլոց վոկալ-կամերային այն գործերը, որոնք երգի ու ռոմանսի միջանկյալ ձևն ունեն, ինչպես նաև ձայնի և [[Դաշնամուր|դաշնամուրի]] համար [[Կոմիտաս|Կոմիտասի]] մշակած ժող․ երգերը («Հով արեք», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր» և այլն)։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական եզրույթներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեներգ» էջից