«Մեթան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի մինի '''Մեթան''', ճահճագազ, հանքագազ, CH<sub>4</sub>, հագեցա...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Գազեր ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
'''Մեթան''', ճահճագազ, հանքագազ, CH<sub>4</sub>, հագեցած [[ածխաջրածին]]ների պարզագույն ներկայացուցիչը։ Անգույն, անհոտ [[գազ]] է, հեղուկացման ջերմաստիճանը -164,5°С, պնդացմանը՝ -182,5°С։ Օդից թեթև է մոտ 1,8 անգամ։ [[Ջուր|Ջրում]] գործնականորեն չի լուծվում։ Ամենակայուն ածխաջրածինն է, լավ [[վերականգնիչ]], [[օդ]]ում այրվում է համարյա անգույն բոցով (այրման ջերմությունը՝ 50,08 Մջ/կգ կամ 11954 կկալ/կգ)։ Օդի և Մեթանի (5-16 ծավալային%) խառնուրդները պայթուցիկ են։ Մեթանը օգտագործվում է որպես վառելագազ և օրգանական նյութերի արտադրության հումք։ Մեթանի [[քլոր]]ացումից ստացվում է մեթիլքլորիդ, մեթիլենքլորիդ, քլորոֆորմ, քառաքլորածխածին, կատալիտիկ օքսիդացումից՝ ացետիլեն և մրջնալդեհիդ, [[Ծծումբ|ծծմբ]]ի հետ՝ ծծմբածխածին, ամոնիակի հետ՝ կապտաթթու։ Մեթանից ստանում են նաև [[ջրածին]], մուր և ջրագազ։ Մեթանը բնական գազերի (77-99 ծավալային%), նավթագազերի (31-90%) և հանքագազի (34-40%) հիմնական բաղադրիչն է։ Առաջանում է օրգանական նյութերի նեխումից։ Պարունակվում է նավթանյութերի ջերմային մշակման (10-57 ծավալային % ) և ածխի կոքսացման ու հիդրման (24-34%) գազերուվ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գազեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեթան» էջից