«Մեզ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Մեզ''', կենդանիների և մարդու երիկամներում մշակվող արտաթորության նյութ։ Մեզի միջոցով օրգանիզմից...»:)
 
'''Մեզ''', կենդանիների և մարդու երիկամներում մշակվող արտաթորության նյութ։ Մեզի միջոցով օրգանիզմից հեռանում են ավելցուկային [[ջուր]]ը, [[աղ]]երը, նյութափոխանակության վերջնական [[արգասիք]]ները, ինչպես նաև [[օտար նյութ]]երը։ Բնականոն մեզը թափանցիկ, հարդագույն հեղուկ է, տեսակարար կշիռը 1,010-1,025 գ/սմ<sup>3</sup> է, pH=4,8÷8,0։ Մեզը պարունակում է մոտ 96% ջուր, 1,5% աղեր, 2,5% օրգանական նյութեր ([[միզանյութ]], [[միզաթթու]] և այլն)։ Հասուն մարդն օրական արտազատում է 1000-1800 մլ մեզ ։ Մեզի քանակը և բաղադրությունը կախված են խմելու ռեժիմից, սննդի բնույթից, շրջապատող միջավայրի ջերմաստիճանից, ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունից և այլն։ Մեզի քննությամբ որոշում են երիկամների, ինչպես նան օրգաններում, հյուսվածքներում և ամբողջ օրգանիզմում կատարվող փոխանակության վիճակը։
[[Տես]]
Միզազատություն
[[Տես նաև]]
Արտաթորության համակարգ
Երիկամաբորբ
{{ՀՍՀ}}
13 325

edits