«Մեծամոր (հնագույն բնակատեղի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Էջմիածին ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Մեծամոր''', հնագույն ամրոց-բնակատեղի [[Արարատյան դաշտ]]ում, [[Մեծամոր գետ]]ի ակունքներին մոտ, ՀայկականՀայաստանի Հանրապետության ՍՍՀ [[Էջմիածին|ԷջմիածնիԱրմավիրի մարզ]] շրշանիի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, [[Երևան]]ից մոտ 30 կվկմ արևմուտք։ [[1965]] թվականից Մ-ումՄեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԴԱ կոմպլեքսային արշավախումբը։արշավախումբը, ինչպես նաև ՀՀ հնագիտական խմբերը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է [[Մեծամոր]]․։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգեննզի շրշանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում , ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս-արմ-ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արլ-ից պաշտպանվել է արհեստական խրամաա-շրապատնեշով։Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ Մ․ մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միշնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են [[բրոնզ]]ի դարաշրշանի (վաղ, միշին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած [[երկաթ]]ի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին։Մ․ Արարատյան դաշտի վաղ բրոնզի դարաշրշանի (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակ) մշակույթի կենտրոններից մեկն է։ Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտ․ շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մ-ում զարգացած են եղել երկրագործությունը, [[անասնապահություն]]ը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մ-ի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն, և, ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, մ․ թ․ ա․ [[2800]]—[[2600]] թվականներին այնտեղ դիտվել է Սիրիուսի ծագելը (որի երևան գալը հավանաբար կապել են նոր տարվա սկզբի հետ և երկրպագել)։ Մ-ում բաց երկնքի տակ կատարվող ծիսական արարողություններին ծառայող զիկկուրատ-աստղադիտարանի և Մոխրաբլուրի մոնումենտալ աշտարակի ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում այդ [[տաճարներ]]ի շուրշը [[գյուղական համայնքներ]]ի համախմբման ու քաղաքների առաջացման հնարավորությունը, այսինքն՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում [[Հայկական լեռնաշխարհ]]ում «քաղաքային հեղափոխության» առկայությունը, որի հետևանքով խարխլվեցին նախնադարյան հասարակարգի հիմքերը։ Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրշանի զարգացման փուլերի միջև։ Վաղ [[երկաթ]]ի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 11—9-րդ դդ․) Մ․ քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված [[ամրոց]]ում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտ․ քաղաքը բաղկացած է եղել միշին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։ Քաղաքն ունեցել է առանձին [[սրբատեղի]], որի մի հատվածը պահպանվել է <<Կարմիր քարեր>> կոչվող տեղամասում։ Պեղածո նյութերից երևում է, որ քաղաքի [[բնակչություն]]ը զբաղվել է արհեստներով, առևտրով» երկրագործությամբ, այգեգործությամբ բանջարաբոստանային մշակույթով։ Գոյություն է ունեցել ձուլման գործի հետ կապված խոշոր արտադրություն, որի մասին վկայում են աղյուսակերտ և գլանաձև ձուլարանները, դրանց մոտ հայտնաբերված թափոնների կույտերն ու ձուլման կաղապարները։ Մ-ում խոշոր չափերով զարգացած [[անասնապահություն]]ը նպաստել է գույքային շերտավորման խորացմանը։
{{ՀՍՀ}}