«Պետրոս Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «'''Պետրոս Գրիգորի Մելքոնյան''' (դեկտեմբերի 20-ին 1905, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)- սեպտեմբերի 4-ին 1...»:
(Տարբերություն չկա)

14:10, 10 Մայիսի 2014-ի տարբերակ

Պետրոս Գրիգորի Մելքոնյան (դեկտեմբերի 20-ին 1905, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)- սեպտեմբերի 4-ին 1965, Երևան), կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Կիրովականի աշխատանքային դպրոցը (1927), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1936), աշխատել է ՍՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի ուսումնական հաստատությունների վարչության ուսմասվար՝ Հայաստանի գծով, ին- ժեներատաեխնիկական և տնտեսական աշխատողների որակավորման ինստիտուտիի դիրեկտոր (1937), ՀԿԿ Երքաղկոմի քարտուղար (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945), եղել է ավիացիոն դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, 1946-1965 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ (1964-1965), ՀՍՍՀ 6-րդ գումարման Գերպգույն սովետի դեպուտատ։ Մելքոնյանի անունով է կոչվում Կիրովականի շինարարական տեխնիկումը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։