«Թթվածնաքաղց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
միացնել
Տող 7.
== Տեսակներ ==
Թթվածնաքաղցը կարող է լինել ''սուր'', որն առաջանում է մի քանի ''րոպեների'', նույնիսկ՝ ''վայրկյանների'' (կայծակնային) ընթացքում և ''քրոնիկական'', որը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ։
 
Տարբերում են նաև հետևյալ տեսակները.
* '''հիպօքսիկ թթվածնաքաղց''' - պայմանավորված Է ներշնչվող [[օդ]]ում [[թթվածին|թթվածնի]] անբավարարությամբ՝ օրինակ, բարձրություններ բարձրանալիս, [[օրգան|շնչառական օրգան]]ներից [[արյուն|արյան]] մեջ [[թթվածին|թթվածնի]] անցումը դժվարանալիս (շնչառական [[օրգան]]ների հիվանդություն) և շնչառության խանգարումների դեպքում։
* '''հեմիկ թթվածնաքաղց''' - առաջանում Է [[Արյուն|արյան]] մեջ [[թթվածին]]ը կապող [[հեմոգլոբին]]ի պակասության (արյան թթվածնային տարողության փոքրացում), արյան կորստի, [[ածխածին|ածխածնի]] օքսիդով և այլ նյութերով թունավորման, ճառագայթների ազդեցության ևն դեպքերում։
* '''ցիրկուլյատոր թթվածնաքաղց''' - նկատվում Է [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] խանգարումների դեպքում և պայմանավորված Է միավոր ժամանակում դեպի [[հյուսվածք]]ները ներհոսող արյան քանակության նվազմամբ։
* '''հյուսվածքային թթվածնաքաղց''' - կապված Է [[Շնչառություն|շնչառական]] [[ֆերմենտ]]ների ակտիվության փոփոխության հետ, որի հետևանքով [[հյուսվածք]]ները չեն կարողանում օգտագործել [[Արյուն|արյան]] [[թթվածին]]ը։ Զարգանում Է [[վիտամին]]ների փոխանակության խանգարումների և որոշ թույներով (օրինակ՝ ցիանամիդ) թունավորումների դեպքում։
 
== Պատճառներ ==