«Գասպար Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գասպար Հովակիմի Մելքոնյան''' (հունվարի 27-ին 1881, Ախալցխա — մարտի 14-ին 1952, Երևան), հայ սովետ...»:
(Տարբերություն չկա)

12:54, 10 Մայիսի 2014-ի տարբերակ

Գասպար Հովակիմի Մելքոնյան (հունվարի 27-ին 1881, Ախալցխա — մարտի 14-ին 1952, Երևան), հայ սովետական վիրաբույժ։ Բժշկական գիատությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1935)։ Հայաստանում վիրաբուժության հիմնադիրներից Է։ 1908 թվականին ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանը։ 1910-1919 թվականին աշխատել է Թիֆլիսի Միխայլովյան հիվանդանոցում, եղել Կովկասյան բժշկական ընկերության անդամ։ 1920 թվականից՝ Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, մասնակցել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, ուր դասավանդել Է 1930-1931 թվականին։ 1934 թվականին հիմնել է Հայաստանի բժշկական ընկերության վիրաբուժական բաժանմունքը և ղեկավարել մինչև 1938 թվականը, 1935 թվականից՝ բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1941-1945 թվականին եղել է Երևանի Էվակոհոսպիտալների վիրաբույժ և խորհրդատու։ Մելքոնյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոսկրապատվաստման, ծայրամասային նյարդերի, կրծքավանդակի և դրա օրգանների վնասվածքների ու բարդությունների բուժման հարցերին։ Առաջարկել է ուղիղ աղիքի, շարժուն երիկամի ամրացման (ֆիքսման) եղանակ,նկարագրել օրգանիզմից դուրս ոսկրի գոյացման ու աճման բացառիկ դեպք։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մելքոնյանի անունով են կոչվում Երևանի 11 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։