«Հայաստանի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմական ակնարկ ==
Ժամանակակից իմաստով սահմանադրությունները` որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկայի Միացյալ Նահանգների]]ի [[ԱՄՆ Սահմանադրություն|1787թ. Սահմանադրությունն է]], որը գործում է մինչ օրս` իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։
 
Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791թ.` նախ` այդ տարվա մայիսի 3-ին, [[Լեհաստան|Լեհաստանում]]ում, այնուհետև` նույն տարվա սեպտեմբերի 3-ին, [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]]։յում։
 
Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»:։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող [[Արիստոտել|Արիստոտելը]]ը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
[[Հին Հունաստան|Հին Հունաստանում]]ում և [[Հին Հռոմ|Հին Հռոմում]]ում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։
 
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում [[Վաչագան Բարեպաշտ|Վաչագան թագավորի]] նախաձեռնությամբ ընդունված [[Կանոնական սահմանադրություն Վաչագան արքայի|«Կանոնական սահմանադրությունը»]]:։ Վաչագանը [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի 484թ. պայմանագրից]] հետո [[Արցախ]]-[[Ուտիք]] իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր [[Պարսկաստան|Պարսկաստանի]]ի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների [[Աղվենի եկեղեցական ժողով|լայն ընդգրկմամբ]]։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։
 
Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության [[Մադրասի խմբակ]]ի, մասնավորապես՝ [[Շահամիր Շահամիրյան|Շահամիր Շահամիրյանի]]ի կողմից շարադրված [[Որոգայթ փառաց|«Որոգայթ փառացը»]], որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորչական գաղափարների վրա։ Հրատարակվել է [[Մադրաս|Մադրասում]]ում, Շահամիր Շահամիրյանի որդի [[Հակոբ Շահամիրյան|Հակոբի]] անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773թ.)։
 
Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։
Տող 18.
Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։
 
Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ [[Բագրատունիներ|Բագրատունիների]]ի շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր [[Հերակլ II|Հերակլ 2-րդին]], որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։
 
Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր [[Հայ Առաքելական Եկեղեցի|եկեղեցու]] առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։
Տող 28.
Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|1918թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ]], սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։
 
1920թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաև` 1922թ. [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության]] ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում [[Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն]]ն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և [[Անդրֆեդերացիա|Անդրֆեդերացիայի]]յի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։
ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։
Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ [[Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանի ԽՖՍՀ]] 1918թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924թ., 1936թ. և 1977թ. սահմանադրությունների հիման վրա։
Տող 39.
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհրդին]] անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
 
Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, [[զսպումների և հակակշիռների մեխանիզմ|զսպումների և հակակշիռների մեխանիզմների]]ների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային ժողովի]] դերն ընդլայնվեց։
Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ [[վարչապետ]] նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։
 
Տող 51.
Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև [[ՀՀ Սահմանադրական դատարան|Սահմանադրական դատարան]] դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) [[ՀՀ մարդու իրավունքների պաշտպան|մարդու իրավունքների պաշտպանը]], դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։
 
Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ [[ՀՀ Վճռաբեկ դատարան|ՀՀ վճռաբեկ դատարանի]] սահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։ Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց [[դատական նախադեպ|դատական նախադեպի]]՝ի՝ որպես [[իրավունքի աղբյուր|իրավունքի աղբյուրի]]ի կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է [[անգլոամերիկյան իրավունք|անգլոամերիկյան իրավունքում]]ում դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։
 
Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ [[մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ ու ազատություններ|մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների]] շրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ [[ՀՀ մարդու իրավունքների պաշտպան|ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը]]ը, [[Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ|ՀՀ կենտրոնական բանկը]], [[ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով|հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը]], [[ՀՀ վերահսկիչ պալատ|վերահսկիչ պալատը]]։
 
== ՀՀ Սահմանադրության կառուցվածքը ==
Տող 84.
=== Գլուխ 7. Տեղական ինքնակառավարումը. ===
<br />
Երաշխավորվում է համայնքներում [[տեղական ինքնակառավարում|տեղական ինքնակառավարումը]]ը, այն է՝ համայնքի իրավունքն ու կարողությունը՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը։ Սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ [[համայնքի ղեկավար]] և [[համայնքի ավագանի|ավագանի]], նրանց լիազորությունները, համայնքների ֆինանսավորման կարգը, կառավարության կողմից հսկողությունը համայնքների նկատմամբ։
=== Գլուխ 8. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն. ===
<br />
Սահմանվում է, որ Սահմանադրությունը ընդունվում և փոփոխվում է բացառապես [[Հանրաքվե|հանրաքվեովհանրաքվե]]ով, որը նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ։ Հանրաքվեով կարող են ընդունվել նաև սովորական օրենքները, որոնք այդ դեպքում ենթակա են փոփոխման կրկին հանրաքվեով։ Սահմանվում են հանրաքվեի անցկացման հիմունքները։
 
=== Գլուխ 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ. ===