«Մանրաթելեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թելեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Kapok seeds I IMG 8004.jpg|մինի|մանրաթել]]
'''Մանրաթելեր''', երկայնակի ձգված, բարակ, ճկուն և ամուր թելիկներ, որոնք պիտանի են զործվածքաթել, մանվածքաթել, թաղիք, կարելաթել, կորդաթել են պատրաստելու համար: Մանրաթելերը մեծ մասամբ կառուցվածքային երկայնակի տարրերից բաղկացած բարձրամոլեկուլային նյութեր են, որոնք օգտագործվում են ուղղակի, ավելի հաճախ, նախօրոք մանվելուց հետո: Ըստ ծագման տարբերում են ''բնական'' և ''քիմիական'' (արհեստական և սինթետիկ) մանրաթելեր: Բնական մանրատելերն ունեն բուսական, կենդանական կամ միներալային ծագում և բաղկացած են սահմանափակ երկարության թելիկներից: ''Բուսական'' մանրաթելերն առաջանում են թելատու բույսերի սերմի ([[բամբակենի]]), տերևների ([[ագավա]], [[արմավաշուշան]] և այլն) վրա, պտուղներում (մետաքսաբույս) կամ ցողունում ([[վուշ]], [[ջուտ]], [[կանեփ]]): Ամենատարածված բուսական մանրաթելը [[բամբակ]]ն է, որը նուրբ, ամուր և խոնավածուծ է, օգտագործվում է կենցաղային (արտահագուստի, ներքնահագուստի, սպիտակեղենի, մանածագործական) և տեխնիկական կտորեղեն, կտրելու թել, կորդաթել, պարան և այլն պատրաստելու համար: Ցողունից, տերևից և պտուղներից ստացվող մանրաթելը սովորաբար օգտագործում են տեխնիկական նպատակներով: Ցողունից ստացվող ամենանուրբ մանրաթելը վուշաթելն է, որն ամուր է, քիչ ձգվող և խոնավածուծ, օգտագործվում է պարկեր, սպիտակեղեն, զգեստ կտրելու, ինչպես նաև տեխնիկական և այլն կտորներ, ճոպաններ պաարասանլու համար: