«Սովորական աղվես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 199.
 
 
== Սպառնացող Վտանգներըվտանգները ==
=== Որսորդություն ===
 
Տող 217.
 
"Ընտանի աղվես" հասկացությունը լայն տարածում չունի, քանի որ աղվեսներին շատ դժվար է վարժեցնելը: Գարնան ամիսներին, երբ աղվեսները սկսում են բազմանալ, որոշ մարդիկ՝ հիմնականում շուն վարժեցնողներ, վերցնում են աղվեսի ձագերին և պահում են իրենց տանը: Էգ աղվեսները ձագերին համարյա երբեք չեն լքում և "որբ աղվեսներ" գրեթե գոյություն չունեն:
Ձագերը սկզբնական շրջանում իրենց հանգիստ են պահում մարդկանց շրջապատում, բայց տարիքի հետ նրանք սկսում են ավելի ու ավելի վախենալ մարդկանցից: Տնային պայմաններում մեծացված աղվեսները սկսում են տան կահույքը և իրերը փչացնել: Աղվեսները խուսափում են մարդկանց հետ չփումից: Մեկ այլ վտանգ է ներկայացնում աղվեսների որսորդական բնազդը: Նույնիսկ կուշտ լինելու դեպքում նրանք կարող են հեշտությամբ սպանել այլ ընտանի փոքր կենդանիներին կամ թռչուններին:
Ռուս բնագետ Դմիտրի Բելյաևը 40 տարիների ընթացկում ուսումնասիրել է աղվեսների մի քանի սերունդներ և նկատել է բազմաթիվ փոփոխություն այդ սերնդի առաջին և վերջին ներկայացուցիչների միջև: Հատուկ փակ տարածքներում պահմանվող աղվեսները սկզբնականում մեծ վախ էին ցուցաբերում մարդկանց նկատմամաբ, իսկ նրանց ձագերը՝ ավելի քիչ: Տարիների ընթացքում նույն աղվեսներից ծնված սերնդի ներկայացուցիչները իրենց ավելի հանգիստ էին պահում մարդկանց շրջապատում: Գիտնականը այդպիսով ապացուցեց, որ մարդկանց նկատմամբ վստահությունը աղվեսների մեջ մտնում է սերնդեսերունդ: Բացի դրանից աղվեսների դեմքի միմիկաներն ու շարժուձևը նույնպես փոխվում են:Նրանք իրենց պոչը չեն մտցնում ոտքերի տակ (վախի նշան), ինչպես դա անում էին իրենց նախնիները:
Նույն գործընթացը տեղի է ունեցել նաև ընտանի շների և գայլերի միջև: