«Ղարաբաղի կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 105.
[[Պատկեր:Safavid Flag.svg|մինի|աջից|Սեֆյանների դինաստիայի դրոշը]]
[[Պատկեր:Lion and Sun Emblem of Persia.svg|մինի|աջից|Սեֆյանների դինաստիայի զինանշանը]]
Ղարաբաղի կուսակալությունը՝ որպես պարսկական վարչատարածքային միավոր, [[17]]-րդ դարում սկսում է խիստ թուլանալ: Բանն այն է, որ բնակչության մեծագույն մասը՝ հայերը, հակված չէին ընդունելու թուրքական վերնախավին: Հայ մելիքները չէին ճանաչում կուսակալի իշխանությունը: Հայերին հաճախ օգնության էր հասնում Վրաստանի թագավորը, որին պարտվելով՝ [[Գանձակ]]ի կուսակալը հավատարմության երդում էր տալիս: Մյուս կողմից՝ թյուրքական ծագում ունեցող խաները թուրք-պարսկական պատերազմներում անցնում էին Օսմանյան կայսրության կողմը: Հասունացել էր հայկական մելիքությունները կուսակալությունից անջատելու պահը, որը ղեկավարում էին նաև հայ հոգևորականները՝ [[Գանձասարի կաթողիկոսություն|Աղվանքի կամ Գանձասարի կաթողիկոսների]] գլխավորությամբ: Թեև Գանձակը հայկական քաղաք չէր, այնուամենայնիվ, ուներ հայ բնակչություն, իսկ շրջակա գյուղերը հիմնականում հայկական էին: Գանձակին կից [[Տավուշ]]ը՝ Ղազախ-Շամշադինը, ամբողջությամբ անցել էր [[Վրաստան]]ին: Միայն Գանձակ քաղաքը և Կուր գետի երկայնքով փռված շրջակա մի քանի մուսուլմանական գյուղերը ի վիճակի չէին պահել տարածքը որպես պարսկական նահանգ: [[1577]]թ. հերթական անգամ, շուրջ [[30]] տարով, Գանձակը գրավվում է թուրքերի կողմից: Գանձակի կուսակալների վերջին դավաճանությունը Սեֆյաններին [[1725]]թ. քաղաքի հանձնումն էր Թուրքիային: Այդ է պատճառը, որ [[1735]]-[[36]]թթ. Նադիր շահի կողմից այս տարածքները վերագրավելուց հետո այլևս Ղարաբաղի կուսակալություն չձևավորվեց: Կուսակալության հյուսիսային փոքր հատվածում անջատվեց Գանձակի խանությունը: Իսկ հողերի հիմնական մասում ձևավորված հայկական իշխանությունները ևս մեկ անգամ Նադիր շահի կողմից օրինական ուժ ստացան:
 
Կուսակալների մի մասը չի մահացել սեփական մահով: Մնացածների մասին հիշատակությունները նույնպես քիչ են: Մեզ է հասել կուսակալների այս ցուցակը՝