«Աբու Հանիֆա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
==Կենսագրություն==
 
Աբու Հանիֆան (699-767) [[աստվածաբան]] է, ֆաքիհֆակիհ, մուհադդիս և [[հանաֆիական մազհաբ]]ի հիմնադիրն ու անվանատուն։ Ծնվել է [[Քուֆա]]յում՝ հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից)։ Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն, երիտասարդ տարիքում լսել է վերջին ասհաբներին, 22 տարեկանում դարձել է հայտնի իրաքյան աստվածաբան Համմադ իբն Աբի Սուլեյմանի աշակերտը, որի գրական շրջանակում անցկացրել է 18 տարի մինչև հիմնադրի մահը, իսկ այնուհետև 10 տարի ինքն է գլխավորել այդ շրջանակը՝ համարվելով Քուֆայի և [[Բասրա]]յի ամենահեղինակավոր ֆաքիհը։
 
[[747]]-[[748]] թ.թվականներին Աբու Հանիֆան գնաց [[Մեքքա]]՝ փախչելով [[Իրաք]]ի կուսակալ Իբն Խուբայրայի հետապնդումներից, որը փորձում էր նրան հարկադրել պետական ծառայության։ Իշխանությունում [[Աբբասյաններ]]ի ամրապնդումից հետո Աբու Հանիֆան վերադարձավ Իրաք, որտեղ շարունակեց հարուստ առևտրականի և գիտնականի իր կյանքը։ Խալիֆա ալ-Մանսուրը ([[754]]-[[775]]) նրան առաջարկեց նոր մայրաքաղաք [[Բաղդադ]]ում զբաղեցնել կադիի կամ ցանկացած այլ բարձր պաշտոն, սակայն Աբու Հանիֆան վճռականորեն հրաժարվեց։ Խալիֆան հրամայեց նրան բանտ նետել և նույնիսկ դաժանորեն ծեծել՝ չնայելով նրա տարիքին և դիրքին։ Շուտով դրանից հետո Աբու Հանիֆան մահացավ։
 
==Գործունեություն==
 
Աբու Հանիֆան սկսում է [[իսլամական աստվածաբանություն|իսլամական աստվածաբանության]] գրավոր ավանդույթը։ Նրան է վերագրվում իսլամական դոգմատիկայի վերաբերյալ գրի առնված առաջին ստեղծա-գործությունը՝ «Մեծագույն իրավունքը» ({{lang-ar|الفقه الأكبر}}, ալ-Ֆիկհ ալ-աքբարը) կամ «Միաստվածության հիմքը» ({{lang-ar|أصل التوحيد}}, ասլ ալ-Թաուհիդ), որը, երևում է, իսկապես իր հիմքում ունի Աբու Հանիֆայի տեքստերից մեկը։ Նրանում ձևակերպված են իսլամական[[իսլամ]]ական դոգմատիկայի հիմնական դրութները՝ միաստվածության, [[Ալլահ]]ի ատրիբուտների, [[Ղուրան]]ի՝ որպես Աստծո խոսքի, Ալլահի ամենակարողության, կամքի ազատության, մարգարեական արժանապատվության, մարդկանց մեղսագործ էության, բարի գործերի և դրանց համար փոխհատուցելու, հավատքի ({{lang-ar|الإيمان}}՝ իման, արաբերեն՝ الإيمان), նախասահմանման, բարեպաշտության, Ղուրանում հիշատակվածների արժանիքների մասին։ Այս ստեղծագործությունում հստակորեն երևում է մուրջիիտներիմուրջիների և մութազլիներիմութազիլիների հայացքների դեմ պայքարը։
 
Աբու Հանիֆան կազմել է նաև հադիսների ոչ մեծ հավաքածու ({{lang-ar|مسند}}, մուսնադ)։ Աբու Հանիֆան համարվում է առաջինը, ով կիրառեց իրավական հարցերի կազուիստական հետազոտության մեթոդներն այնպես, որ հնարավոր դարձավ ֆաքիհների սխոլաստիկականսքոլաստիկական աշխատանքների մերձեցումն ամենօրյա կյանքի պահանջների հետ։ Աբու Հանիֆան և նրա հե-տևորդներըհետևորդները մշակել են անալոգիայով ({{lang-ar|قياس}}, [[կիյաս]]) դատելու ռացիոնալիստական սկզբունքների և իրավական հարցերի լուծման ժամանակ նախընտրության ({{lang-ar|استحسان}}, [[իսթիհսան]]) օգտագործման մեթոդիկա։ Նա հիմնավորեց սովորույթի ({{lang-ar|عُرف}}, 'ուրֆ) նորմաների` որպես իրավունքի աղբյուրներից մեկի օգտագործման հնարավորությունը։ Աբու Հանիֆայի ժառանգությունը մեջբերումների և հղումների տեսքով պահպանվել է Աբու Յուսուֆի «Քիթաբ ալ-խարաջում» ({{lang-ar|كتاب الخرج}}), ինչպես նաև Մուհամմադ աշ-Շայբանիի բոլոր ստեղծագործություններում, հատկապես «ալ-Մաբսուտում» ({{lang-ar|المبسوط}})։ Աբու Հանիֆային վերագրվող «Քիթաբ ա'ալիմ վա-լ-մութա'ալլիմը» ({{lang-ar|كتاب العالم والمتعلم}}) և «Վասիյաթ Աբի Հանիֆան» ({{lang-ar|وصية الإمام أبي حنيفة}}) ստեղծվել են նրա հայացքների հիման վրա։
 
Աբու Հանիֆայի քաղաքական հայացքները բնորոշվում են բարձրագույն իշխանության, որը գտնվում էր մուսուլմանական հասարակության բազմակողմանի հսկողության ներքո, լեգիտիմության սկզբունքի հանդեպ ձգտումներով։ Աբու Հանիֆան քաղաքային [[Առևտուր|առևտրա]]-[[արհեստ|արհեստագործական]] շրջանակների ամենավաղ և վառ ներկայացուցիչներից մեկն է, որը պաշտպանում էր վերջիններիս շահերը՝ արտահայտված [[Կրոն|կրոնա]]-[[Իրավական համակարգ|իրավական]] ուսմունքի ձևով։