«Իտալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
*****
Տող 124.
Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում են [[Գերմանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[ԱՄՆ]]-ն և [[Կանադա]]ն և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8,5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000 թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում։ Արդյունքում, այսպիսի խոհանոցը դրդում է ոչ միայն համտեսների, այլև լուրջ գիտական աշխատությունների, ինչպես, օրինակ, Ֆրենսիս Էնթոնիի Low-Carb Italian Cooking-ը ։
 
italian shat gexecik qaxaq e
=== Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի ===
[[Պատկեր:Colosseum in Rome, Italy - April 2007.jpg|մինի|Կոլիզեում]]
«Ես պաշտում եմ Իտալիան, այստեղ ամենուր լավ է»,- ժամանակին ասել է Ք. Բեյլին, և դա բացարձակ ճշմարտություն է։
 
Բավական Է մտածել այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են [[Թուրին]]ը (Իտալիայի առաջին մայրաքաղաքը, որտեղ 2006 թվականին կայացան ձմեռային օլիմպիական խաղերը), [[Նեապոլ]]ը, [[Ֆերարա]]ն, [[Պադովա]]ն, [[Պարմա]]ն, [[Բերգամոն]], [[Ջենովա]]ն (ընտրված՝ 2004 թվականի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք, տես ինտերնետային կայք՝ [http://www.genova-2004.it Genova-2004], [[Ռավեննա]]ն, [[Սիցիլիա]] և [[Սարդենիա]] կղզիները, [[Կապրի]]ն և Իսկիան, Պուլիայի և Կալաբրիայի կամ ամալֆյան գեղատեսիլ ծովափները, [[Սան Ռեմո]]ն, Ասիզին, Գարդա լիճը, Ապենինյան և [[Ալպյան լեռներ]]ը (լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով [http://www.enit.it Enit], [http://www.touringclub.it Touringclub], [http://www.agroturismo.com Agroturismo] ) ինտերնետային կայքերը)։
 
Պատահական չէ, որ Իտալիայում են գերադասում իրենց հանգիստն անցկացնել թե՛ Տոնի Բլերը և թե՛ Գերհարդ Շրոդերը։ Վենետիկը, հիրավի, «[[Միջերկրական ծով]]ի մարգարիտն» է։
[[Պատկեր:50799305.jpg|մինի|200 px|աջից|Վենետիկի «մայրուղիներում»]]
Ինչպես ժամանակին ասել է [[Իոսիֆ Բրոդսկի|Բրոդսկին]]՝ այստեղ «մարմինը միայն տրանսպորտային միջոց է աչքերի համար», որոնք փոքր-ինչ լայն բացելով՝ կտեսնենք, որ Վենետիկն իրականում ոչ միայն գոնդոլաներով զբոսանք է ջրանցքներով, աղավնիներով լի հրապարակ, կամուրջներ, փողոցային [[Սուրճ|սրճ]]արաններ, դիմակներ կամ ջահեր։
 
118 կղզիների վրա գտնվող այս քաղաքը Հրաշքների կամուրջ է, որից արժե կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել վենետիկյան գեղանկարիչների կտավներից էլ գունեղ և խորհրդավոր մայրամուտը։ Այն նաև Կա Ռեցցոնիկո թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել իսկական վենետիկյան [[կահույք]], ջահեր և փայլատ հայելի։
 
Հենց այստեղ՝ [[Մխիթարյան միաբանություն]]ում էր, որ 1512 թվականին աբբահայր [[Հակոբ Մեղապարտ]]ի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, և այստեղ է, որ երեք դար շարունակ պահվում են արվեստի եզակի նմուշներ՝ եգիպտական սարկոֆագներից մինչև [[Այվազովսկի Հովհաննես|Այվազովսկու]] կտավները։
[[Սուրբ Ղազար կղզի|Սուրբ Ղազար կղզու]] մասին Պալացեսկին գրում է. «Արևելքից եկած մի կղզի, որ հանգրվանել է այստեղ՝ զմայլված Վենետիկի գեղեցկությամբ»։
 
==Արտաքին հղումներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իտալիա» էջից