«Հենրի Գաբրիելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
1922-ին եղել է Ղամարլուի շրջանային կոմիտեի, այնուհետև՝ Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-33-ին՝ «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-35-ին՝ Լենինականի ՄՏԿ բաժնի պետի տեղակալ, 1935-36-ին՝ [[Երևանի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ]]ի տնօրեն, ՀԿԿ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] քարտուղար, «[[Գրական թերթ]]ի» խմբագիր։ 1937-ի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր, բայց տարին ավարտել է բանտում՝ [[ԽՄԿԿ]] շարքերից հեռացված։ 1941-18-ին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-55-ին՝ նախ՝ [[Վիլնյուսի համալսարան]]ի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ապա՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1955-70-ին եղել էԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1970-78-ին՝ փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի ամբիոնի, այնուհետև՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-81-ին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։
 
Հ. Գաբրիելյանը հայագիտության կարևորագույն բնագավառներից մեկի՝ հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկզբնավորողներից է։ Հեղինակ է 100-ից ավելի մենագրությունների, գրքույկների ու գիտական հոդվածների։ Դրանցից առավել հիշատակելի են «Հեգելի զարգացման ուսմունքը և մարքսիզմ-լենինիզմը» (Երևան, 1934), «Գիտությունը և նրա դերը» (ռուսերեն, Երևան, 1956), «Մարքսիստական տրամաբանությունը որպես դիալեկտիկա և իմացության տեսություն» (ռուսերեն, Երևան, 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն», հ. 1-4, (Երևան, 1956-1965, մեկ գրքով՝ ռուսերեն, 1972 և հայերեն՝ 1976), «[[Դավիթ Անհաղթ]]» (Երևան, 1980), «Փիլիսոփայության հանգույցայինհանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուսերեն, Երևան, 1981) և այլն։
 
Հ. Գաբրիելյանը մեծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրաստման գործում՝ երկար տարիներ եղել է փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ-ում փիլիսոփայության բաժնի, ապա՝ ֆակուլտետի ստեղծմանը։