«Զամբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 62.
|calling_code=260
}}
== Աշխարհագրական դիրք ==
 
'''Զամբիա''' ([[Անգլերեն|անգլ]].՝ '''''Zambia''''', պաշտոնապես՝ '''Զամբիայի հանրապետություն'''), պետություն հարավային [[Աֆրիկա]]յում։ Մայրաքաղաքը [[Լուսակա]]ն է։ Այն հյուսիսից սահմանակցում է [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն|Կոնգոյի դեմոկրատական հանրապետությանը]], հյուսիս-արևելքից՝ [[Տանզանիա]]յին, արևելքից՝ [[Մալավի]]ին, արևմուտքից՝ [[Անգոլա]]յին, իսկ հարավից սահմանակցում է [[Մոզամբիկ]]ին, [[Զիմբաբվե]]ին և [[Բոթսվանա]]յին։ [[Լուսակա]]ն բացի մայրաքաղաք լինելուց նաև երկրի ամենամեծ քաղաքն է։ Զամբիայի պաշտոնական լեզուն [[անգլերեն]]ն է։ Բնակչությունը ՝ 12,1 մլն (2010 հուլիս)։
== Կլիմա ==
Կլիման մերձհասարակածային է:
== Ջրային ցանց ==
[[Գետ]]ային ցանցը խիտ է: Գետերն առավելապես դանդաղահոս են, որոշ հատվածներում՝ նավարկելի: Խոշոր [[լիճ]]ը Բանգվեուլուն է, այստեղ են գտնվում նաև [[Տանգանիկա]] լճի հարավային և Մվերու լճի արևելյան մասերը: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են «միոմբո» չոր անտառները, իսկ ափամերձ շրջաններում՝ սավաննաները:
== Կենդանական աշխարհ ==
Բնորոշ կենդանիներից են աֆրիկյան [[փիղ]]ը, [[ռնգեղջյուր|ռնգեղջյուրը]], [[վագերաձի|վագերաձին]], [[ընձառյուծ|ընձառյուծը]]:
== Պատմություն ==
XVIII դարի վերջից Զամբիայի տարածք են թափանցել առաջին եվրոպացիները: XIX դարի 80-ական թվականների վերջին երկրի տարածքն ընկել է բրիտանական գաղութային տիրապետության տակ: [[1911]] թվականից կոչվել է Հյուսիսային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ [[1953]]–[[1963]] թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում, 1964 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվել է Զամբիայի Հանրապետություն:
== Բնակչություն ==
Զամբիայի բնակչության 98 %-ը պատկանում է բանտու լեզվաընտանիքի տարբեր խմբերի, որոնց մեծ մասը խոսում է տեղական հիմնական լեզուներով (բեմբա, նգոնի, տոնգա, բալունդա) և պահպանել է տեղական հավատքները:
Բնակչությունը ՝ 12,1 մլն ([[2010]] հուլիս)
== Տնտեսություն ==
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (առաջատար է պղնձի արդյունահանությունը): Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են եգիպտացորենը, սորգոն, [[կորեկ]]ը, [[ծխախոտ]]ը, բամբակենին, [[շաքարեղեգ]]ը, գետնանուշը և այլն:
== Արվեստ ==
Հնուց ի վեր Զամբիայի ժողովուրդների կենցաղի մաս է կազմել երաժշտությունը: Ցեղերի առաջնորդներն ունեցել են պալատական երաժիշտներ, նվագախմբեր, պարողներ: [[1930]] թվականին այստեղ ստեղծվել է նոր պար՝ «կալելե»: Որոշ ժամանակ անց այդ պարի ռիթմերն արդեն հանրածանոթ էին ողջ [[Աֆրիկա]]յում:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զամբիա» էջից