«Պարույր Հայկազն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Պարույր Հայկազն''' (լատինացված՝''' Պրոերեսիոս''', 276-368), [[Հին Հռոմ|Հռոմում]] գործած հայ հռչակավոր հռետոր, [[Հին Աթենք|Աթենքում]] ճարտասանական դպրոցի ղեկավար, փիլիսոփա էր։ Ծնվել է [[Կապադովկիա]]յի [[Կեսարիա]] քաղաքում<ref name="book">«Ճարտասանություն», Երևան 2008, Հեղինակ Վ. Ա. Միրզոյան,ԳՄԴ 83․97, ISBN 978-99941-78-29-2</ref>։
 
Շատ երևելիներ են դուրս եկել Պառույրի դպրոցից՝ [[Հուլիանոս Ուրացող|Հուլիանոս]] կայսրը (331-363)<ref name="book" />, նշանավոր ճարտասաններ [[Լիբանիոս]]ը (313-393), [[Ղևոնդիոս Հայկազն|Ղևոնդիոսը]], քրիստոնեության նշանավոր տեսաբաններ [[Գրիգոր Նազիանզացի]]ն (330-390) և [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարիացին]] (329-379)։<ref name="book" /> [[Գիմերիոս]]ի, [[Նապիոս]]ի և [[Լիբանիոս]]ի հետ ոգևորել է երիտասարդությանը, ճաշակ ձևավորել գիտությունների նկատմամբ։ Ուսուցանել է ։ Դժբախտաբար, նրա երկերը չեն պահպանվել։
 
Հռոմը բարձր գնահատեց հայ ժողովրդի տաղանդավոր զավակի ծառայությունները, անտիկ գիտության և կրթության զարգացման ասպարեզում։ Այդ մասին է վկայում նրա կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցված արձանը, հետևյալ փորագրությամբ. «Տիեզերքի թագուհի Հռոմը՝ ճարտասանության արքային»(Rerum regina Roma — regi Eloquentiae)։<ref name="book" />