«Նոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 2275432 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.8.127 (քննարկում) մասնակիցը do not remove the template
Տող 1.
{{վիքիֆիկացում}}«Նոյ» անունը եբրայերեն է. նշանակում է հանգիստ, մխիթարություն կամ, ըստ այլ մեկնությունների, նոր: Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը: Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ: Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն: Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին: Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում:
 
Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (Սեմ, Քամ, Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար: Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով մարդկանց ու անասուններին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նոյ» էջից