«Հանքային աշխատանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 3.
'''Հանքային աշխատանքներ''', փորվածքների անցկացման և երկրի ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ: Լինում են բաց և ստորգետնյա: Ըստ իրականացման եղանակի տարբերում են ձեռքի և մեքենայական հանքային աշխատանքներ: Առաջին դեպքում աշխատանքային բոլոր գործողությունները կատարվում են ձեռքի գործիքներով ( [[բահ]], [[քլունգ]] և այլն), իսկ երկրորդ դեպքում՝ [[հանքային մեքենաներ]]ով: Կախված արտադրական նշանակությունից, հանքային աշխատանքները լինում են բացման, նախապատրաստման, կտրման, մաքրման: Տարբերում են հորատման, պայթեցման, բարձման, ամրակապման, տեղափոխման, պահեստավորման, լցակույտի առաջացման և այլ աշխատանքներ: Առանձին խումբ են կազմում [[հանք]]ավայրերի երկրատեխնոլոգիական եղանակներով շահագործման աշխատանքները:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հանքաարդյունաբերություն]]