«Սրապիոն Հեքիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Սրապիոն Հեքիմյան (օգոստոսի 16,1832, Կոստանդնուպոլիսմարտ 7 ,1892, Կոստանդնուպոլիս), հայ դր...»:
 
Տող 1.
Սրապիոն Հեքիմյան ([[օգոստոսի 16]],[[1832]], [[Կոստանդնուպոլիս]] — [[մարտ 7]] ,[[1892]], Կոստանդնուպոլիս), հայ [[դրամատուրգ]], թատերական-մշակութային [[գործիչ]]: Սովորել Է ծննդավայրի [[Մխիթարյանների տարրական դպրոց]]ում, [[Վենետիկ]]ի Մուրատ-ՌաՓայելյան վարժարանում, հմտպցել եվրոպական մի շարք լեզուների մեջ: Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Մաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները: 1856-ին Հեքիմյան հաստատվել Է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ Է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն: Գլխավոր դերերը կատարել Է ինքը: Այս թատրոնի համար Էլ Հ. գրել Է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել Է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են [[Պ. Ադամյան]]ը, [[Գ. Չմշկյան]]ը, [[Հ. Աբել]]- յանը): Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես Է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգներ]]