«Արքմենիկ Նիկողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 12.
Ծնվել է [[Գեղարքունիքի մարզ]]ի ([[Վարդենիսի շրջան]]) [[Ծովակ]] գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է [[ԵՊՀ]] բանասիրական ֆակուլտետը։ 2001-ին ավարտել է բակալավրիատը, 2003-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա(ստացիոնար)։ 2001-ից ուսմանը զուգահեռ «Հայ գրականության պատմություն» և «Գրականության տեսություն» է դասավանդել [[Վարդենիսի մանկավարժական ինստիտուտ]]ում։
 
2008-ին «[[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցու]] «Պատմությունը» իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «[[Գրեթերթ]]» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2004-05-ին աշխատել է «[[Գրական թերթ]]-ում»`՝ իբրև գրաքննադատության բաժնի վարիչ։ 2005-ից Հայ գրականություն է դասախոսում [[Երևանի Մաշտոցի անվան համալսարան]]ում։ 2006-ից Հայաստանի Գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահն է։ ՀԳՄ անդամ է 2007-ից։ 2009-ից ՀԳՄ վարչության ու նախագահության անդամ է։ Գրական մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ գրականագիտական հոդվածներով։
 
== Ա. Նիկողոսյանի երկերի մատենագրություն ==