«Հետման»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 134 բայտ ,  6 տարի առաջ
անգլերենից
(ավելացվեց Կատեգորիա:Կոչումներ ՀոթՔաթ գործիքով)
(անգլերենից)
[[Պատկեր:DH231-Hauptmann.png|մինի|աջից|Հետմանի ուսադիրը]]
'''Հետման''', պետ, առաջնորդ, զորահրամանատար: 15-րդ դարում համարվել է տաբորականների զորահրամանատար [[Չեխիա]]յում: 15-րդ դարից մինչև [[1795]] թվականը մշտական վարձկան զորքի հրամանատարի պաշտոն և տիտղոս [[Լեհաստան]]ում: [[1505]] թվականին մտցվել է թագավորական մեծ Հետմանի պաշտոնը, ավելի ուշ՝ նաև [[Լիտվա]]յի համար: Կար նաև արքունի Հետմանի պաշտոն՝ թագավորական գվարդիայի հրամանատարը: [[1581]] թվականից Հետմանի պաշտոնը դարձել է ցմահ: Հետմանը օգտվում էր մեծ արտոնություններից (զորահավաք, սպաների նշանակում, դատական իշխանություն բանակում և այլն): 18-րդ դարից հետմանի իրավունքները սահմանափակվեցին: Հետմանը համարվել է գրանցված կազակների ղեկավար Ուկրաինայում, 16-րդ դարի 2-րդ կեսից: Այդ կոչումը կրել են Ուկրաինայի կազակային-գյուղացիական շարժման ղեկավարները: [[1648]] թվականից Հետմանի տիտղոսը ընդունեց Բ. Խմելնիցկին, որի մահից հետո (1657 թվական), Աջափնյա Ուկրաինան Լեհաստանին անցնելու կապակցությամբ, Ուկրաինայում գոյություն ուներ երկու Հետման՝ Ձախափնյա (կոչվում էր նաև Հետմանշչինա) և Աջափնյա Ուկրաինայում (մինչև [[1704]] թվականը): 17-րդ դարում համարվել է նաև զորահրամանատար [[Մոլդավիա]]յում:
 
[[Գերմանիա]]յում մինչև այժմ զինվորական կոչում է, համարժեք է [[կապիտան]]ին։
 
{{ՀՍՀ}}
 
26 698

edits