«Ալֆրեդ Հետներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ալֆրեդ Հետներ''', (ծնվել է 1859 թվականի օգոստոսի 6-ին, մահացել 1941 թվականի օգոստոսի 31-ին), գերմանա...»:
 
Տող 1.
'''Ալֆրեդ Հետներ''', (ծնվել է [[1859]] թվականի օգոստոսի 6-ին, մահացել [[1941]] թվականի օգոստոսի 31-ին), գերմանացի աշխարհագրագետ, ճանապարհորդ: [[Լայպցիգ]]ի և [[Հայդելբերգ]]ի համալսարանների պրոֆեսոր: [[1895]] թվականին հիմնադրել և 40 տարի գլխավորել է «[[Գեոգրաֆիշե ցայտշրիֆտ]]» հանդեսը: Հետների աշխատությունները հարուստ են փաստական նյութով: Աշխարհագրության մեթոդոլոգիայի հարցում կրել է իդեալիստական փիլիսոփայության ազդեցությունը: Հետները ուներ մեթոդաբանական իր մոտեցումը, աշխարհագրությունը դասում էր տարածական («խորոլոգիական») գիտությունների շարքը և գտնում էր, որ այն պետք է ուսումնասիրի առարկաների և երևույթների տարածական փոխհարաբերությունները երկրի մակերևույթին՝ առանց շոշափելու նրանց էությունն ու զարգացումը: Լինելով «Միասնական աշխարհագրության» կողմնակից՝ նրա կազմից հանել էր ֆիզիկական աշխարհագրությունը: Հետները մարդուն համարում էր բնական լանդշաֆտի բաղադրամասերից մեկը և անտեսում հասարակություն հասկացությունն ու նրա զարգացման օրինաչափությունները:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գերմանացի աշխարհագրագետներ]]