«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
 
Նյութերի համամոլորակային անընդհատ շրջապտույտը աշխարհագրական թաղանթի գոյության ձևն է։
=== Հողմահարում և տեղատարում ===
Մայրցամաքի մարմինը կազմող կարծր ապարները մթնոլորտային , կենսոլորտային գործոնների ազդեցության տակ կերպարանափոխվում են ։ Այս երևույթն անվանում են հողմահարում ։
Խորքային (աբիսալ) պայմաններում առաջացած ապարները հիպերգեն (վերնածին) միջավայրում (երկրի մակերևույթի վրա) անկայուն են ։ Այս ապարների բյուրեղային ցանցի ձևավորման ժամանակ շրջապատում եղել են բարձր ճնշում (մի քանի հազար մթնոլորտ) և բարձր ջերմաստիճան ։ Վերնածին ոլորտում ճնշումը կտրուկ իջել է մինչև 1 մթնոլորտ (իսկ լեռներում ավելի պակաս), ջերմաստիճանը՝ նույնպես ։ Այս պայմաններում մայր ապարը ներքուստ վերակառուցվելու հակում ունի, ձգտում է ստեղծել տվյալ ջերմադինամիկական պայմաններում կայուն բյուրեղային ցանց ։ Արտաքին ազդակները՝ Արեգակի ջերմությունը, ջերմաստիճանային տատանումները, ապարի ծակոտիներում ջրի սառչելը, մանր օրգանիզմների մեխանիկական ներգործությունը, ջրի լուծիչ հատկությունը, այն ուժերն են, որոնց միջոցով մայր ապարը կերպարանափոխվում է ։ Տեղի է ունենում ապարի մանրացում, քայքայում, այն լուծվում է ջրի մեջ, ումի շարք քիմիական տարրեր հեռանում են, միջավայրում մանր օրգանիզմների ակտիվ մասնակցությամբ սինթեզվում են երկրորդական միներալներ ։
Հողմնահարման պրոցեսը համամոլորակային է, ոիայն թե տվյալ ֆիզիկաաշխարհագրական պայմաններում գերակշռում են այս կամ այն գործոնները ։ Անապատում օրեկան ջերմասիճանների մեծ տատանումների հետևանքով գերակշռում է մեխանիկական հողմահարումը ։
Տեղատարումը (դենուդացիա) մանրացված նյութի տեղափոխման երևույթն է, որը կատարվում է օդի, ջրի, սառցադաշտերի, կենդանի օրգանիզմների միջոցով, ծանրության ուժի ներգործությամբ ։ Տեղատարման պրոցեսի էներգետիկ աղբյուրը Արեգակն է ։ Պետք է նշել, որ հողմահարման ու տեղատարման սահմանը բավականին անորոշ է, այս երկուսը միասին են հանդես գալիս ։ Օրինակ՝ ջուրը, մտնելով ժայռի ժեղքի մեջ, սառչելով լայնացնում է ճեղքը և բեկորը պոկվում է, տեղաշարժվում ։ Հենց այս շարժումը նշանակում է տեղատարում ։ Քամին գետնից բարձրացնելով ավազի հատիկները հարվածում է ժայռին, մաշում է, ժամանակի ընթացքում ժայռերը սնկի տեսք են ստանում ։ Սրանք այսպես կոչված էոլային (հողմային) երևույթներն են ։
Հողմահաված նյութերի օդային տեղաշարժը (միգրացիան) Երկրագնդի վրա շատ տարածված երևույթ է, օդի միջոցով նյութերը տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր ։ Քամիների միջոցով հողադաշտը տարվում է (հողմային էրոզիա) և նստելով դաշտերում ու այգիներում առաջացնում են անկառուցվածք (անստրուկտուր) հողի շերտ, որը նույնպես վնաս է հասցնում դաշտավարությանը ։
Տեղատաերման պրոցեսում շատ մեծ է ջրի դերը ։ Շարժունակության տեսակետից ջուրը երկրորդն է օդից հետո և էրոզիոն վիթխարի աշխատանք է կատարում ։ Ջրի կողմից կատարած էրոզիան տեղատարման ոլորտներից մեկնա է, այն հիմնականում բաժանվում է երկու տարատեսակի՝ մակերևութային էրոզիա (հողային էրոզիա) և հունային էրոզիա (գետային էրոզիա)։ Հունային էրոզիան անընդհատ պրոցես է, հոսող ջուրը քայքայիչ աշխատանք է կատարում գետի ակունքից մինչև գետաբերան ։
Տեղատարման պրոցեսում զգալի աշխատանք են կատարում սառցադաշտերը ։ Սառցադաշտը նստած է երկրի մակերևույթին և իր շարժման ընթացքում հունը մաշում է, սառույցը չի կարող անմիջականորեն ապարները քայքայել ։
Սառցադաշտերի բերվածքները՝ սառցաբերուկները կոչվում են մորեններ, իսկ սառցադաշտի հալոցքային ջրերի բերվածքները ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլացիալ) նստվածքներ ։
Նյութի համաշխարհային շրջապտույտի օղակներից մեկը նստվածքագոյացումն է ։ Նստվածքները գոյանում են օվկիանոսում ու ծովերում, լճերում, ցամաքի գոգավոր մասերում, լանջերի ստորոտին ։ Օվկիանոսներում նստվածքները առաջինում են գետերի բերվածքներից, ափաքերումից, հրաբխային արտավիժումների նյութերից տիեզերական փոշուց, օվկիանոսում ապրող օրգանիզմների մնացորդներից ։ Օվկիանոսի հատակին ամենամեծ տարածումը ունեն պալեգիալ նստվածքները, ցամաքներին մոտ զոնայում՝ Հեմիպելագիալ, իսկ ցամաքային ծանծաղուտում՝ ցամաքածին (տերրիգեն) նստվածքները ։ Օվկիանոսներում հանդիպում են նստվածքների ծագումնաբանական բոլոր խմբերը՝ ցամաքածին, կենսածին, հրաբխածին, քիմիածին (քեմոգեն), բազմածին (պոլիգեն)։ Սակայն տիրապետող են պալեգիալ ծագման կենսածին ու բազմածին նստվածքները ։
Դիագենեզ ապարների առաջացման առաջին փուլն է, երբ օվկիանոսի հատակում տիղմը աստիճանաբար կերպարանափոխվում է, որոշ բաղադրիչներ լուծվում են, տեղի է ունենում իոնների փոխանակություն ։ Դիագենեզին հաջորդում է կատագենեզը, երբ նստվածքներն սկսում են խտանալ, վերածվել քարային նյութի, ավելի ուշ՝ մետագենեզի փուլում ապարների մեջ խոր փոփոխություններ են կատարվում և սկսվում է մետամորֆիզմի երևույթը ։
Ցամաքային նստվածքներն առաջանում են թե՜ քամու աշխատանքների և թե՜ ծանրահակ ուժի հետևանքով ։ Այս նստվածքները շատ բազմազան են , կուտակվում են լեռնալանջերին կամ ստորոտներին և կոչվում են լանջակուտակ (դելյուվյալ)։
Սրանք տեսակավորված չեն, լեռնալանջերից իջնում են ջրի շիթերի կամ ծանրահակ ուժի ազդեցության տակ ։ Բոլոր լեռնային երկրներում թույլ թեքության լանջերին ու ստորոտներին կհանդիպենք լանջակուտակ նստվածքներ ։ Լանջակուտակ նստվածքներ գոյանում են նաև լանջասահքի (դեֆլյուկցիա) միջոցով ։
Ցամաքային նստվածքներից են գետաբերուկային (ալյուվիալ) և հեղեղաբերուկ (պրոլյուվիալ) նստվածքները ։ Ցամաքային ծագման նստվածքների շարքին են դասվում նաև տորֆը) ճահճային տիղմն ու օրգանական այլ նստվածքներ ։
 
=== Ջերմության շրջապտույտը Աշխարհագրական թաղանթում ===