«Ցուլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Bos namadicus.jpg|մինի|Իսկական (Bos)]]
[[Պատկեր:Yak Yama.jpg|մինի|Յակ (Роёphagus)]]
[[Պատկեր:Yak Kailash.JPG|մինի|Յակ (Роёphagus)]]
[[Պատկեր:Flickr - Furryscaly - Fuzzy Lawnmower.jpg|մինի|Մեծաճակատ ցուլ (Bibos)]]
[[Պատկեր:Bison bison d.jpg|մինի|Բիզոն (Bison)]]
'''Ցուլեր''', երկսմբակավորների կարգի սնամեջ եղջերավորների ընտանիքի ամենախոշոր [[Որոճողներ|որոճող]] կենդանիներ։ Մոտ են [[Գոմեշներ|գոմեշներին]]։ Բնութագրվում են խոշոր մարմնով, կարճ վզով և կարճ, ուժեղ ոտքերով։ Վերին շրթունքի առջևի մասը մազազուրկ է և նրա վրա է գտնվում մերկ, խոնավ «քթահայելին»։ Պոչը երկար է, սովորաբար վերջանում է մազափնջով։ Շատ տեսակների վզի և կրծքի ստորին մասի մաշկը կախված ծալք է առաջացնում։ Եղջյուրները, ի հակադրություն գոմեշների, կլորավուն են, հարթ և հատուկ են արուներին ու էգերին (բացի որոշ ընտանի տեսակներից)։ Ցուլերի վայրի տեսակները հանդիպում են [[Եվրոպա|Եվրոպայում]], [[Ասիա|Ասիայում]] և [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Ընտանի ցեղերը տարածված են ամենուրեք։ Նրանք հոտերով ապրում են արևադարձային անտառներում, անտառատափաստաններում, տափաստաններում և լեռնային շրջաններում (մինչև 5 հազար մ բարձրության վրա) ։ Սնվում են բուսական տարբեր կերերով։ Էգերը ծնում են մեկ հորթ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցուլեր» էջից