«Սմբատ Բ Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով: Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ:
 
Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու [[Վասպուրականի թագավորություն]]ների ու [[Աղվանք]]ի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, [[գյուղատնտեսություն]]ից բացի, մեծ զարկ էր ստացել [[պղինձ|պղնձի]] հանույթն ու ձուլումը։
 
Սյունիքի թագավորության տնտեսական վերելքը երկար չի տևում։ 11-րդ դարի երջերից նա ընկնում է քաղաքական աննպաստ դրության մեջ։ 12-րդ դարի հենց սկզբից Սյունիքի թագավորությունը ստիպված է լինում համառ մարտեր մղել սելջուկյան նվաճողների դեմ։ Սելջուկներին հաջողվում է [[1103]]թ. ավերել թագավորության մայրաքաղաք Կապանը, ապա մեկը մյուսի հետևից գրավել նրա տարածքները։ [[1170]]թ. սելջուկները գրավում են Սյունիքի թագավորության վերջին բերդը՝ [[Բաղաբերդ]]ը, որով և Սյունիքի թագավորությունը պատմության ասպարեզից վերանում է։
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն2