«Սմբատ Ա Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
|թագուհի=
}}
'''Սմբատ Ա Սյունի''' ({{lang-hy|Սմբատ Ա Սյունի}}) կամ '''Սմբատ Ա Սահակյան''', [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] թագավոր՝ 987թ.-ից:
 
Սմբատ Սյունին Աշոտ Սյունու 4 զավակներից մեկի՝ Սահակի որդին էր: 963թ.-ից որպես Սյունիքի իշխան՝ իր տիրապետությունն էր հաստատել [[Ծղուկ]] և [[Բաղք]] գավառներում: 976-980 թթ.[[Սյունիներ]]ի իշխանության դրոշն էր հաստատել ամբողջ [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] վրա: 987թ. <ref>The Journal of Jewish studies 2002:<blockquote>Vayots Dzor was the largest district of the kingdom of Siwnik which was founded in 987 by the 'principal prince' Smbat, son of Sahak prince of Baghk</blockquote></ref>, օգտվելով [[Բագրատունյաց Հայաստան|Անիի թագավորության]] ժամանակավոր թուլացումից, Ռավվավի ամիրաների ու [[Խաչենի իշխանություն|Արցախի իշխանների]] օժանդակությամբ Սյունիքը հռչակել է անկախ: Իր թագավորության մեջ, սակայն չեն մտել Սյուիք նահանգի [[Գեղարքունիք]] և [[Երնջակ]] գավառները: Ինչպես վկայում է [[Ստեփանոս Օրբելյան]]ը՝ «''…Թագ կապեն գեղեցկահասակ եւ վայելչագիտակ առնն հայկազնոյ Սմբատայ` Սիւնեաց տեառն''»<ref>Ստեփանոս Օրբելյան, Սիսական նահանգի պատմություն, Թիֆլիս,1910:<blockquote>Թագ կապեն գեղեցկահասակ եւ վայելչագիտակ առնն հայկազնոյ Սմբատայ` Սիւնեաց տեառն</blockquote></ref>. Սմբատ Ա-ն հիմնում և ձևավորում է թագավորական ապարատը, բացում դատարաններ, նորոգում ամրոցները և ժամանակակից տեսքի բերում բանակը: