«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 213.
 
{{Հիմնական հոդված|Ղարադաղի խանություն}}
[[Պատկեր:Babak Castle.jpg|մինի|Բաբեկի ամրոցը]]
[[Պատկեր:The misty mountains.jpg|մինի[[Ղարադաղի լեռներ]]]]
[[Պատկեր:Arasbaran Aras.jpg|մինի|Արաքս գետը]]
Ղարադաղի խանություն ({{lang-fa|خانات قره‌داغ — Khānāt-e Karadag}}), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր [[1747]]-[[1808]] թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ [[Նադիր շահ]]ը [[1736]]թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ [[1747]]թ. վերջնականապես ձևավորվում է Ղարադաղի խանությունը՝ [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի կուսակալության]] տարածքի մի մասի վրա։
 
Խանության տարածքը կազմել է շուրջ 8,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Փայտակարան]] նահանգի [[Պարսպատունիք]] գավառը: Այժմ խանության տարածքը համապատասխանում է [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]]ը։
 
[[1826]]-[[1828]]թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Մակուն գրավվել էր ռուսական զորքերի կողմից, սակայն հետ էր վերադարձվել: Ավելի ուշ Մակուն մտնում է Իրանի Ադրբեջան նահանգի մեջ:
 
[[Ղարադաղի լեռներ|Ղարադաղի]] ([[թուրքերեն]]՝ սև լեռ) կամ Ղարաջ-դաղի հաքիմ-ղեկավարները այս շրջանի հին [[Սուֆիզմ|սուֆի]]ներից էին: Նրանք համարվում էին տեղական դերվիշների ժառանգորդները, Ղարադաղլի ցեղի ճյուղը: Ղարադաղլիները իրենց իշխանությունը պահպանել են [[17]]-[[18]]-րդ դդ.: Դեռ [[16]]-րդ դարի երկրորդ կեսին նրանց ներկայացուցիչներից Խալիֆեյ-ի Անսարը, ով ոչ միայն Ղարադաղի հաքիմն էր, այլև [[Շամախիի կուսակալություն|Շիրվանի կուսակալը]], կարևոր դեր էր խաղում Թահմասպ շահի արքունիքում: Նրա որդիներից Զոհրաբ բեկը աչքի էր ընկել 1573թ. Թավրիզի ժողովրդական ապստամբության դաժան ճնշմամբ: Մյուս որդին՝ Շահվերդի խանը, ով Ղարաջ-դաղի խանն էր, [[1588]]թ. [[Օսմանյան կայսրություն|օսմանցիների]] կողմից [[Իրանական Ադրբեջան|Ատրպատականը]] գրավելու ժամանակ անցնում է նրանց կողմը: [[1603]]թ., երբ [[Շահ-Աբբաս|Շահ Աբբասը]] նորից հետ է գրավում այս հողերը, դավաճանության համար նա և իր ընտանիքի անդամները գլխատվում են: Այս նույն ընտանիքի անդամներից մեկ այլ ներկայացուցիչ՝ Մաքսուդ սուլթանը, ով մոտ էր կանգնած պարսկական արքունիքին, նշանակվում է Ղարաջ-դաղի հաքիմ: Դրանով նրանք կորցնում են հողը ժառանգելու իրավունքը: Սակայն [[1747]]թ. Ղարադաղի խաները, օգտվելով Նադիր շահի սպանությունից առաջացած խառնաշփոթից, կրկին կիսանկախ վիճակ են ձեռք բերում: [[1790]]-ական թթ. [[Աղա Մահմեդ խան]]ի պատժիչ արշավանքից մի քանի տարի անց՝ 1808թ. խանությունը վերացվում է և մտնում Իրանի Թավրիզի նահանգի մեջ: Այսօր այն կարևոր դեր է խաղում Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու տեսանկյունից:
 
Միջին դարերում, ընդհուպ մինչև [[18]]-րդ դարը ներառյալ, Ղարադաղում բնակվում էր ստվար հայկական բնակչություն։ [[1502]]թ. Սեֆյան շահ Իսմայլիը այն միացնում է [[Իրան|Իրանին]]: Թեև ժամանակ առ ժամանակ այն գրավվել է [[Օսմանյան կայսրություն|օսմանցիների]] կամ [[Ռուսական կայսրություն|ռուսների]] կողմից, բայց մնացել է Իրանի կազմում: [[1829]]—[[30]]թթ. նրա հայ բնակչության մի մասը [[1826]]—[[1828]] թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված [[Արևելյան Հայաստան]]ում։ Ղարադաղի հայության մնացորդները Հայաստան են տեղափոխվել 1946-48թթ. հայրենադարձության ժամանակ:
 
===Մակուի խանություն===