«Հոտառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հոտառություն''', շրջապատող միջավայրի քիմիական նյութերի որոշակի հատկության՝ հոտի ընկալումը մարդ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Անատոմիա ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Հոտառություն''', շրջապատող միջավայրի քիմիական նյութերի որոշակի հատկության՝ հոտի ընկալումը մարդու և կենդանիների կողմից հոտառության օրգանների միջոցով: Հոտառության, համի հետ միասին, կազմում է [[օրգանիզմ]]ի քիմիական զգայաընկալումը՝ քեմոռեցեպցիան: Շրջապատող միջավայրում հոտավետ նյութերը առկա են նվազագույն քանակությամբ, դրանք հանդես են գալիս որպես որոշակի իրերի և երևույթների ազդանշան, սակայն իրենք իրենց երբեք չեն կարող օգտակար կամ վնասակար լինել օրգանիզմի համար: Հոտավետ նյութերը ցամաքային կենդանիների հոտառության օրգաններին են հասնում [[օդ]]ի հոսանքով (գոլորշու ձևով) կամ դիֆուզիայի ճանապարհով: Ջրային կենդանիների համար «հոտավետ» նյութեր կարող են լինել ջրում լուծված չցնդող նյութերը, որոնք սովորաբար զուրկ են հոտից: Հոտառության դերը, ինչպես նաև հոտառության օրգանների զարգացման աստիճանը, զանազան կենդանիների մոտ խիստ տարբեր են: Օրինակ, [[կաթնասուններ]]ին բաժանում են մակրոսմատիկների, որոնց հոտառությունը լավ է զարգացած (շուն, կրծողներ և այլն), մակրոսմատիկների հոտառությունը թույլ է (փոկ, բեղավոր կետ, մարդանման կապիկներ), և անոսմատիկների, որոնք հոտառության բնորոշ օրգաններ չունեն (ատամնավոր կետեր): Հոտառությունը կարևոր է կերի ընտրության, հայթայթման, որսին հետապնդելու և թշնամուց խույս տալու համար: Բնակավայրը գտնելու, հակառակ սեռի ներկայացուցչին փնտրելու և ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեն հատուկ խումբ կազմող հոտավետ նյութերը՝ ֆերոմոնները, որոնք ամբողջովին պայմանավորում են միջատների վարքագիծը: Հոտառությունը պակաս կարևոր չէ նաև մարդու կյանքում, չնայած հոտառության օրգաններն այստեղ աչքի չեն ընկնում իրենց զարգացածությամբ: Հոտառությունը մեծ նշանակություն ունի սննդի, օծանելիքի արտադրության աշխատողների, համտեսների (դեգուստատոր) համար: Հղիության շրջանում հոտառությունը կարող է սրվել և առաջացնել տհաճ, աղավաղված զգայություն, իսկ տարեց մարդկանց մոտ այն նվազում է: Հոտառական զգայությունը խանգարվում կամ անհետանում է քթի լորձաթաղանթի բորբոքումների, հատկապես օզենայի, գլխուղեղի որոշ բաժինների վնասման և ուռուցքների ժամանակ: Հոտավետ նյութերի քանակությունն անսահման մեծ է: Չկան քիմիական երկու տարբեր նյութեր, որոնք ունենան բացարձակ նույն հոտը:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անատոմիա]]