«Ազգային-մշակութային եղեռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 46.130.80.73 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Gardmanahay մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
'''Ազգային-մշակութային եղեռն''', միջոցառումներ և գործողություններ որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով։
 
Ըստ իրավագետ Ռ. Լեմկինի, [[ցեղասպանություն]]ը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազզային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով։ Սակայն ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին [[ՄԱԿ]]-ի 1948-ի կոնվենցիայի բնագրի մեջ։ Ի. Չառնին գտնում է, որ մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք Է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ)։ Հասարակագետ Ս. Թոտտենը [[ԱՄՆ]]), խոսելով [[Արևմտյան Հայաստան]]ում և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայաբնակ վայրերում [[Հայոց ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] մասին, նշում Է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ։ Անժխտելի փաստերը վկայում են, որ հայ բնակչության զանգվածային կոտորածների ու տեղահանության տարիներին երիտթուրքական կառավարությունը ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները։ Ջարդարարները ղեկավարվել են Թալեաթի Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղած հրահանգով, «...ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Փաստաթղթերի և նյութերի ժող.», 1991, Էջ 562)։
]
 
Գիտակցելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում՝ նպատակամղված կոտորել, են հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցական գույքը, ձեռագիր մատյանները։ Դեռևս [[1912]]-[[1913]] թթ. Օսմանյան կայսրության ՆԳՆ հանձնարարությամբ [[Կոստանդնուպոլիս]]ի հայոց պատրիարքությունը կազմել և կառավարությանն Է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը։ Թուրքական կառավարության այդ հետաքրքրությունն առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի կապ ուներ հայերին կոտորելու ծրագրերի հետ։ Ըստ Մ. Օրմանյանի տվյալների. արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912-ին 2200 Էր (0րմանյան Մ., Հայոց եկեղեցին, 1913, Էջ 259-269)։ Դրանց մեծ մասը թալանվել, այրվել կամ ավերվել Է [[եղեռն]]ի ժամանակ։ Ոչնչացումից զերծ չեն մնացել նաև [[հայկական ձեռագրեր]]ը։ Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել Է պատմության, գրակյան, արվեստի, բնական գիտությունների վերաբերյալ տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնույթի երկեր։ Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացրել են տարբեր նվաճողներ, սակայն XIX դ. վերջին և XX դ. սկզբին դրանց ոչնչացումը կատարվել Է մտածված և ծրագրված, ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին կոտորելուն զուգընթաց պետք էր ոչնչացնել նաև նրա ստեղծած հոգևոր արժեքները։ [[1894]]-[[1896]] թթ. և [[1915]]-[[1923]] թթ. ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը՝ թուրքերն ու քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այդտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր։ Թեև ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ ([[Վասպուրական]]ում՝ շուրջ 3000, [[Տարոն]]ում՝ շուրջ 2000, [[Կեսարիա]]յում և շրջակայքում՝ 700, [[Անկարա]]յում և շրջակայքում՝ ավելի քան 300, [[Արմաշ (այլ կիրառումներ)|Արմաշ]]ում՝ շուրջ 250, [[Սեբաստիա]]յում և շրջակայքում՝ շուրջ 170 և այլն), այնուամենայնիվ եղեռնի ժամանակ ոչնչացրածների ստույգ թիվն անհայտ Է, որովհետև XIX դ. վերջին և XX դ. սկզբին դեռևս չկար հայերեն բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը, որի հետ համեմատվեր փրկվածների թիվը։ [[Հայերեն ձեռագրացուցակներ կազմվել են դեռևս V-VI դդ.. սակայն երկար ժամանակ հայկական պետականության բացակայության, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով հնարավոր չի եղել ստեղծել համահավաք ձեռագրացուցակ։ Չնայած դրան, հայ և օտարազգի ուսումնասիրողներ [[Գարեգին Սրվանձտյան]]ը, Ղ. Փիրղալեմյանը, Հ. ճանիկյանը, Ա. Միհրդատյանը, Հ. Տաշյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Բ. Կյուլեսերյանը, Հ. Թոփճյանը, Թ. Գուլակյանը, Ե. Լալայանը, [[Հրաչյա Աճառյան]]ը, Վ. Լանգլուան, [[Ֆրիդրիխ Մյուլլեր]]ը և ուրիշներ նկարագրել են արևմտյան Հայաստանում, [[Կիլիկյան Հայաստան]]ում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գտնվող հազարավոր ձեռագրեր։ էջմիածնի միաբան Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը կազմել Է 22000 հայերեն ձեռագրերի ցուցակը (անտիպ, պահվում Է ՀՀ ԳԱԱ պատմության ինստ-ի դիվանում)։ Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայերեն ձեռագրեր են պահվել [[Սիս|Սսի]], [[Ադանա]]յի, Կոստանդնուպոլսի, [[Եվդոկիա]]ի, [[Խիզան]]ի, [[Տարոն]]ի, [[Կարին]]ի, [[Սեբաստիա]]յի, [[Մալաթիա]]յի, [[Վասպուրական]]ի և Արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ մարդկանց մոտ։ Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ՝ փրկելու համար> մարդկային մտքի այդ արգասիքները։ Շատ ձեռագրեր պահ են տրվել թաքստոցներին, սակայն թուրքերը, հայտնաբերելով, ոչնչացրել են։ Հրաշքով փըրկված ձեռագրերի մի մասը որոշ թուրքեր վաճառել են [[Եվրոպա]]յում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի, Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ։