«Սենեգալ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Սենեգալ գետ '''Սենեգալ''', {{lang-en|Senegal}}, գետ Արևմտյան Աֆրիկա|Արևմտյան Ա...»:
(Տարբերություն չկա)

09:28, 1 Ապրիլի 2014-ի տարբերակ

Սենեգալ, անգլ.՝ Senegal, գետ Արևմտյան Աֆրիկայում (Գվինեայում, Մալիում, Սենեգալում, ՄավրիտանիայումԲաֆինգ անվամբ սկիզբ է առնում Ֆուտա Զալոն լեռնազանգվածից։ Բակոյգետին միախառնվելուց հետո ստանում է Սենեգալ անունը։ Երկարությունը Բաֆինգի ակունքներից 1430 կմ է, ավազանը՝ 441 հազար կմ²։ Ծախսը մայիսին 5 մ³/վրկ է, օգոստոս-սեպտեմբերին՝ մինչև 2000-5000 մ³/վրկ։ Հորդացման շրջանում (հունիսից-հոկտեմբեր) նավարկելի է մինչև Կաես քաղաքը։ Զրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ունի ՀԷԿ։ Գետաբերանում է Սեն Լուի նավահանգիստը, ափերին՝ Բաֆուլաբե և Բակել քաղաքները։ Կա ձկնորսություն։

Սենեգալ գետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։