«Փշաձկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Փշաձուկ '''Փշաձկներ''' (Gasterosteidae), փշաձկնանմանների կարգի ձկնե...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Ձկներ ՀոթՔաթ գործիքով
Տող 2.
'''Փշաձկներ''' (Gasterosteidae), փշաձկնանմանների կարգի [[ձուկ|ձկ]]ների ընտանիք։ Հայտնի է 5 սեռ, 12 տեսակ։ Մանր ձկներ են, մարմնի երկարությունը 3—8 (հազվադեպ՝ 20) սանտիմետր է, քաշը՝ մինչև 5 գրամ։ Տարածված են Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի և [[Հյուսիսային Աֆրիկա]]յի ծովային, քաղցրահամ և աղի ջրերում։ Բնորոշ են մեջքին, լողակից առաջ գտնվող 3-16 փշերը, փորային լողակում՝ մեկ, մեծ փուշը ։ Բազմացման շրջանում արուները բույսերի ցողուններից, մնացորդներից, ավազից և տիղմից բույն են պատրաս տում և լորձով ամրացնում։ Բնում 2-3 էգեր դնում են մինչև 1000 ձկնկիթ։ Արուն պահպանում է ձկնկիթը, ապա թրթուրները։ Փշաձկները սնվում են մանր խեցգետնակերպերով, միջատների թրթուրներով, այլ ձկների ձկնկիթով ու թրթուրներով, որով վնաս են հասցնում ձկնատնտեսությանը։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ․ եռափուշ փշաձկից (Gasterosteus acu- leatus) մեծ քանակությամբ ձկան յուղ են ստանում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ձկներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փշաձկներ» էջից