«Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Գյումրու մանկավարժական ինստիտուտ''' Միքայել Նալբանդյանի անվան, [[Հայաստան]]ի լուսավորության մինիստրության մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնվել
== Պատմություն ==
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը իմնվել է [[1934]] թվականին, որպես երեկոյան քառամյա մանկավարժական ինստիտուտ, [[1935]] թվականից՝ [[Հայկական մանկավարժական ինստիտուտ]]ի մասնաճյուղը։
 
Առաջին ուսումնական տարում ունեցել է հայոց լեզվի և գրականության, ֆիզմաթ և պատմության բաժիններ (100 ուսանող), [[1941]] թվականին վերածվել է երկամյա ուսուցչական, [[1945]] թվականին՝ նորից քառամյա մանկավարժական ինստիտուտի, որին զուգընթաց մինչև [[1950]] թ.-ը գործել է երկամյա ուսուցչական ինստիտուտը։ [[1947]] թվականին Գյումրու մանկավարժական ինստիտուտ կոչվել է [[Միքայել Նալբանդյան]]ի անվամբ։ [[1960]] թվականին վերստին դարձել է [[Երևան]]ի [[Խաչատուր Աբովյան]]ի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը, [[1966]] թվականից՝ ինքնուրույն բուհ։ [[1964]] - [[1975]] թթ.-ը գործել, է երեկոյան բաժինը։
 
[[1976]] - [[1977]] ուս. տարում ունեցել է ֆիզմաթ, բանասիրական, կուլտուրայի ֆակուլտետներ, ռուս-անգլերեն բաժին, 14 ամբիոն, փորձարարական ֆիզիկայի լաբորատորիա, գրադարան (մոա 110 հզ. կաոր գիրք), ուսանողական գիաական ընկերություն (ՈԻԳԸ), մարզական համալիր։ [[1975]] - [[1976]] ուս. տարում տվել է 364 շրջանավարտ՝ 6 մասնագիտությամբ։ [[1980]] թվականի դրությամբ ուներ շուրջ 1500 [[ուսանող]], 150 [[դասախոս]]։ Տարբեր ժամանակներում Գյումրու մանկավարժական ինստիտուտում դասավանդել են Ա. Ղարիբյանը, Ա. Առաքելյանը, Գ. Սևակը, Ա. Տեր-Մկրտչյանը, Մ. Մազմանյանը, Մ. Փիրումյանը, Մ. Սողոմոնյանը, Ա. Շահինյանը, Լ. Սիմոնովը, Ա. Շավարշյանը, է. Աղայանը, Ն. Դաբաղյանը, Խ. Դուլանյանը և ուրիշներ։
 
== Ֆակուլտետներ ==
Ներկայումս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում գործում են 6 ֆակուլտետներ:
=== Պատմաբանասիրական ===
Պատմաբանասիրական ֆակուլտետն առաջիններից է ինստիտուտում, այն ստեղծվել է [[1935]] թվականին: Ֆակուլտետի առաջին վարիչը արձակագիր Անդրանիկ Հովսեփյանն էր (1935-38թթ.): Տարբեր տարիներ իբրև դեկան ֆակուլտետում պաշտոնավարել են դոցենտներ Սաքո Սարգսյանը, Հայկազ Գյուրջյանը, Զարիկ Շահնազարյանը, պրոֆեսորներ [[Սենեքերիմ Մելքոնյան]]ը, Սևակ Արզումանյանը, Էմմա Հովհաննիսյանը, դոցենտ Ռուդոլֆ Սիմոնյանը, պատմ. գիտ. դոկտոր [[Սարգիս Պետրոսյան]]ը, [[2007]]-ից ֆակուլտետը ղեկավարում է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը: <br />
Ֆակուլտետը կոչվել է լեզվագիտական, ավելի ուշ` բանասիրական, ներկայումս` պատմաբանասիրական` իր 4 բաժիններով` հայոց լեզվի և գրականության, լրագրության, պատմության և իրավագիտության:
Պատմաբանասիրական Ֆակուլտետի հիմքի վրա են կազմվել ներկայումս ինքնուրույն ինքնուրույն գործող մանկավարժության և օտար լեզուների ֆակուլտետները:
 
=== Օտար լեզուներ ===
Օտար լեզուների ֆակուլտետը ձեւավորվել է [[1993]]թ. բանասիրական ֆակուլտետում 1970-ական թվականների կեսերից գործող ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև 80-ականների սկզբին բացված անգլերենի բաժինների հիմքի վրա: Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Յուրի Սաֆյանն էր, որի գործը շարունակել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սահականուշ Գրիգորյանը: [[2013]] թվականից ֆակուլտետի դեկանի պարտականությունները ստանձնել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թ. Մելիքյանը:
Ֆակուլտետն համագործակցում է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական]], [[Երևանի պետական լեզվաբանական համալսարան|Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական]], [[Հայաստանի ամերիկյան համալսարան|Հայաստանի ամերիկյան]], [[Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան|սլավոնական]], [[Հայաստանում ֆրանսիական համալսարան|ֆրանսիական]] և Ստեփանակերտի համալսարանների, միջազգային տարբեր կրթամշակութային հիմնադրամների ու կազմակերպությունների (DAAD, British Council, Pease Corps, IREX, ACCELS, Erasmus Mundus և այլն) նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանատների հետ:
Ներկայումս ֆակուլտետում անգլերեն , ֆրանսերեն, գերմաներեն լեզուներ, ռուսաց լեզու և գրականություն, թարգմանչական գործ մասնագիտություններով սովորում են ավելի քան 800 ուսանողներ:
 
=== Ֆիզմաթ ===
Ֆակուլտետը գործում է ինստիտուտի հիմնադրման օրից՝ պատրաստելով ֆիզիկամաթեմատիկական կադրեր 4 մասնագիտական ամբիոններում:
 
=== Բնագիտաաշխարհագրական ===
Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետը ինստիտուտի ամենաերիտասարդ ուսումնական ստորաբաժանումն է, հիմնադրվել է [[1993]] թ.: Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, [[1995]]-[[2008]] թթ. ֆակուլտետը ղեկավարել է դոցենտ Սամվել Սիմոնյանը, [[2008]]-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Անահիտ Գրիգորյանը: <br />
Ֆակուլտետն համագործակցում է հանրապետության և արտերկրի մի շարք գիտական և ուսումնական կենտրոնների, Ազգային սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի հետ:
 
=== Մանկավարժություն ===
Մանկավարժության ֆակուլտետը ստեղծվել է [[1980]]-ին` կուլտուրայի ֆակուլտետից առանձնացած երաժշտության և մանկավարժության բաժնի հիման վրա: Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Վարդգես Մուրադյանն էր: Հաջորդաբար դեկաններ են եղել դոցենտներ Հակոբ Մեղրիկյանը, Հովիկ Մելքոնյանը, Աննա Առաքելյանը, Արտաշես Մկոյանը: Այժմ այն ղեկավարում է մանկ.գիտ.դոկտոր Ռուզաննա Մարդոյանը:
=== Ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության (ՆԶՊ) ===
[[1971]]թ.-ին ինստիտուտում ստեղծվում է ֆիզիկական դաստիարակության բաժինը, իսկ [[1975]]-ին ձևավորվում է նաև կուլտուրայի ֆակուլտետը, որի հիմնադիր-դեկանն էր [[ԽՍՀՄ]] վաստակավոր մարզիչ, դոցենտ Հովհաննես Առաքելյանը: [[1989]]թ.-ից նոր մասնագիտությունների ի հայտ գալով ֆակուլտետը սկսում է կոչվել ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստականության, իսկ ներկայումս` ֆիզդաստիարակության և զինվորական պատրաստության ֆակուլտետ: Տարբեր ժամանակահատվածներում ֆակուլտետը ղեկավարել են դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, պրոֆեսորներ Վարդևան Գրիգորյանը, Ռուդիկ Մանուկյանը: Ֆակուլտետի գործող դեկանն է պրոֆեսոր Ազատ Մաթևոսյանը: Այսօր ֆակուլտետում մասնագետ կադրեր են պատրաստում 2 մասնագիտությունների` ֆիզիկական կուլտուրա և սպորտ, նախազորակոչային և ֆիզիկական պատրաստության գծով:
Ֆակուլտետի շրջանավարտներից 46-ը` [[Օլիմպիական խաղեր]]ի մասնակիցներ, որոնցից 10-ը հաղթողներ ([[Յուրի Վարդանյան|Յու. Վարդանյան]]ը և [[Իսրայել Միլիտոսյան|Ի. Միլիտոսյանը]]` [[ծանրամարտ]], [[Լ. Ջուլֆալակյան]]ը և Մ. Իսկանդարյանը`[[ըմբշամարտ]]) և մրցանակակիրներ են (Վ. Միլիտոսյան, Գ. Դավթյան, Տ.Վ. Մարտիրոսյան, Տ. Գ. Մարտիրոսյան` ծանրամարտ, Ա. Ալեքսանյան): Շուրջ երեք տասնյակ շրջանավարտներ և սովորողներ աշխարհի (Յու. Վարդանյան, Գ. Թութխալյան, [[Լևոն Ջուլֆալակյան|Լ. Ջուլֆալակյան]], Ա. Մանուկյան, Ի. Միլիտոսյան, Մ. Իսկանդարյան Ն. Ավդալյան) և [[Եվրոպա]]յի (Մ. Ղազարյան, Խ. Քափանակցյան, Գ. Դավթյան, Ռ. Էմմիյան, Մ. Դալուզյան, Ն. Ավդալյան, Հ. Դավթյան, Ա. Ալեքսանյան և ուրիշներ) չեմպիոններ են, 60-ը` մրցանակակիրներ: Ֆալուլտետի ուսանողների ջանքերով սահմանվել են շուրջ 80 համաշխարհային ու եվրոպական ռեկորդներ:
== Արտաքին հղումներ ==
* [http://gspi.am/ Ինստիտուտի կայքը]
* [http://gpmistudio.blogspot.com/ ԳՊՄԻ «Առաջին ստուդիա»]
{{ՀՍՀ}}