Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թարգմանչաց Տոն''', հայ գրերի գյուտի, թարգմանչաց շարժման [[մշակույթ]]ի նշանավոր գործիչներին նվիրված տոն: [[Հայ Առաքելական եկեղեցի]]ն, ելնելով ժողովրդի նվիրական զգացմունքներից, եկեղեցու հայրերի շարքն է դասել հոգևոր-մշակութային լուսավորության գործի վաստակավորներին և տարին երկու անգամ տոնում է նրանց հիշատակը: [[Հունիս|Հունիսի]] վերջին կամ [[Հուլիս|հուլիսի]] սկզբին [[Մեսրոպ Մաշտոց]]ի և [[Սահակ Պարթև]]ի տոնն է, որ նշվում է [[Օշական]]ում: [[Հոկտեմբեր|Հոկտեմբերին]] Մեսրոպ Մաշտոցի և նրա դաստիարակած թարգմանիչների (Հովսեփ, Հովհան, Ղհոնդ, Կորյուն, Եղիշե, Եզնիկ, Դավիթ Անհաղթ, Մովսես Խորենացի, Մամբրե Վերծանող, Աբրահամ, Արձան, Մուշե, Ւասրով, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տոնն է՝ առաջին թարգմանության ու դրանով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը: Տարբեր ժամանակներում Թարգմանչաց Տոնին են նվիրվել ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր: [[Վարդան Արևելցի]]ն հորինել է «Որք զարդարեցին» շարականը իր կանոնով, ուր գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը:Թարգմանչաց Տոնը հայ ժողովրդի հարգանքի տուրքն է հայ գրին, դպրությանն ու մշակույթին, դրանց երախտավորներին: Այն թեև նվիրագործել է եկեղեցին, սակայն թե բնույթով, թե ընդգրկումով միշտ եղել է ժողովրդական:
'''Ժանսեմ''' (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան, ծնվել է [[1920]] թվական [[մարտի 9|մարտի 9-]]ը, Սելեգ, [[Թուրքիա]]), [[հայ]] նկարիչ: Սովորել է Մոնպառնասի ազատ ակադեմիաներում (1934—1936 թվականներ): [[1939]] թվականին ավարտել է [[Փարիզ|Փարիզի]] դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը: [[1944]] թվականից ցուցադրվել է «Անկախների» սալոնում: Ստեղծագործության առաջին շրջանում ստեղծել է զուտ ազգային թեմաներ շոշափող կտավներ՝ «Հայուհին» (1946), «Հայկական հարսանիք» (1947), «Թաղում» (1948): Առավելապես նկարում է թշվառ մարդկանց կենցաղը պատկերող բազմաֆիգուր, ծավալուն կոմպոզիցիաներ՝ «Ընտանիք» ([[1953]]), «Շուկայում» ([[1954]]), «Զկնավաճառներ» ([[1957]]), «Թափոր ջահերով» ([[1962]]): [[1951]] թվականին Ժանսեմը շահել է «Պրի պոպուլիստ», [[1953]] թվականին՝ «Անտրալ» մրցանակները: 1958 թվականին [[Մեքսիկա|Մեքսիկայում]] շահել է«Կոմպարեզոն», իսկ [[1962]] թվականին [[Բրյուգե]] քաղաքի Բիենալեի մրցանակները: Անհատական նկարահանդեսներ է ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Ցուցադրվել է նաև [[Մոսկվա|Մոսկվայում]] (1957): Ժանսեմի հայտնի նկարաշարքերից են «Վենետիկյան բնանկարներ» (1966—1967), «Պարուհիները» (1968— 1970), «Ցլամարտի տեսարաններ» (1970— 1971): Ստեղծել է դիմանկարներ («Դերասան Ա. Քուին», [[1955]], «Շ. Ազնավուր», [[1956]]): Հեղինակ է գունավոր և միագույն վիմագրությունների, նկարազարդումների (Սերվանտեսի, Բոդլերի և ուրիշների գրքերը): Ժանսեմի գործերից շատերը գտնվում են [[Եվրոպա|Եվրոպայի]] ու [[ԱՄՆ]]-ի մի շարք թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Մասնակցում է ֆրանսահայ արվեստագետների միջոցառումներին: 1973 թվականին այցելել է հայրենիք, [[Հայաստան|Հայաստանի]]: ժանսեմը «Կինը եգիպտացորենով» ([[1972]], Հայաստանի պետական պատկերասրահ) պետական պատկերասրահին նվիրաբերել է «Կինը եգիպտացորենով» (1972) թեմատիկ կտավը և երեսուն վիմագրություն:
[[Կատեգորիա:նկարիչներթարգմանիչներ]]
[[Կատեգորիա:1920 ծնվածներգրեր]]
[[Կատեգորիա:տոներ]]
{{ՀՍՀ}}