«Սերվիոս Տուլլիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերվիոս Տուլլիոս''' (լատիներեն՝ Servius Tullius) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ըստ ավանդոթյ...»:
(Տարբերություն չկա)

15:24, 26 Մարտի 2014-ի տարբերակ

Սերվիոս Տուլլիոս (լատիներեն՝ Servius Tullius) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ըստ ավանդոթյան Հին Հռոմի վեցերորդ թագավորը (մեր թվարկությունից առաջ մոտավորապես 578-534/533 թվականներ)։ Ծագումով էտրուսկ։ Սերվիոս Տուլլիոսին են վերագրվում պետական կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ (21) տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմեական համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դաս որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմեական աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։ Սեվիոս Տուլլիոսին վերագրվում են նաև կրոնական ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։