«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 194.
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ծառանման բույսեր]]
 
 
 
 
 
'''Փշատերևազգիներ (Coniferae կամ Pinidae)''', մերկասերմ բույսերի ենթադաս, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և աշխարհագրական տարածման մեծ արեալով։ Հիմնականում՝ մշտադալար ծառեր, հազվադեպ թփեր են։ Կան տերևաթափ տեսակներ։ Նրանց բնափայտը բաղկացած է գերազանցապես երիզավոր ծակոտիներ ունեցող տրախեիդներից։ Բնափայտային պարենքիմը թույլ է զարգացած կամ բացակայում է։ Բների աճման տարեկան օղակները լայնական կտրվածքում ցայտուն են արտահայտված։ Նրա կեղևը և բնափայտը, որպես կանոն, ունեն [[Խեժեր|խեժատու]] անցքեր։ Նրանց հզոր առանցքային առաջնային արմատը պահպանվում է [[Բույսեր|բույսի]] ամբողջ կյանքում, կողքային ավելի փոքր արմատները միկոռիզակիրներ են։ Փշատերևազգիների [[Տերև|տերևները]] սովորաբար ամբողջական են, ասեղնաձև, նստադիր, երբեմն՝ թեփուկանման կամ թիթեղանման (գծային նշտարաձև և այլն), ունեն քսերոմորֆ կազմություն։ [[Փոշոտում|Փոշոտումը]] տեղի է ունենում քամու միջոցով։ Նրանք հիմնականում միատուն բույսեր են։ Սերմերն իրենց կառուցվածքով և արտաքին տեսքով խիստ տարբերվում են։ Վեգետատիվ բազմացումը շատ թույլ է զարգացած։ Նրանք սերմնավոր բույսերի հնագույն խումբն են․ հայտնի են քարածխային ժամանակաշրջանից։ Ժամանակակից փշատերևազգիներն ընդգրկվում են ութ ընտանիքներում, որոնցից ամենատարածվածներն են [[Սոճազգիներ|սոճազգիները]], արաուկարիազգիները, [[Կենազգիներ|կենազգիները]], [[Եղևնի|եղևնազգիները]], [[Նոճազգիներ|նոճազգիները]], ճահճանոճազգիները։ Հայտնի է ավելի քան 600 տեսակ։ Նրանց մեջ կան շատ խոշոր ծառեր, որոնց բները հասնում են 100 մ բարձրության և 6-9 մ տրամագծի ([[սեքվոյա]], սեքվոյադենդրոն)։ Նրա որոշ տեսակներ ապրում են մի քանի հազարամյակ։ Ներկայումս [[Դիլիջան|Դիլիջանում]], [[Ստեփանավան|Ստեփանավանում]], [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրում]] և [[Նոյեմբերյան|Նոյեմբերյանում]] պահպանվել են կենու (կարմրածառ) և սոճու բնական ոչ խոշոր անտառակներ։ Կան նաև բազմաթիվ արհեստական տնկարկներ։ Ունեն կարևոր ժողտնտեսական նշանակություն։ Օգտագործվում է բնափայտը։ Որոշ տեսակների սերմերն օգտագործվում են սննդում, կան բազմաթիվ դեկորատիվ տեսակներ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ծառատեսակներ]]