«Նռնենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
միացնել
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{միացնել|Նուռ}}
'''Նռնենի''' ([[լատ.]]`՝ Punica granatum), նռնագգիների ընտանիքի տերևաթափ, մերձարևադարձային թուփ կամ ոչ մեծ (մինչև 5 [[մետր]] բարձրության) [[ծառ]]։ Ընձյուղները պատված են փշերով, միամյաները՝ կանաչամոխրագույն։ [[Տերև]]ները՝ կաշեկերպ, երկարավուն, ամբողջաեզր։ [[Ծաղիկ]]ները՝ երկսեռ, մեկական կամ փնջերով։ Բաժակը՝ մսալի, կարմիր, պսակաթերթիկները՝ խոշոր, բոսորագույն։ [[Պտուղ]]ը խոշոր հատապտուղ է, գնդաձև, հաստ պտղամաշկով և բարակ, թաղանթավոր միջնապատերով։[[Սերմ]]երը բազմաթիվ են, յուրաքանչյուրը շըրջապատված բաց վարդագույնից մինչև [[բալ]]ի գույնի հյութալի պտղամսով։ Որոշ սորտեր ունեն թերզարգացած փափուկ [[սերմ]]եր։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված ([[դոշաբ]], [[գինի]], [[հյութ]], [[կիտրոնաթթու|կիտրոնաթթ]]վի [[աղ]]) վիճակում։ Հյութը պարունակում է 8—19% շաքարներ, 0,3—9% կիտրոնաթթու, 1—2% պրոտեին, տանին, С [[վիտամին]]։ Օգտագործվում է նաև բուժիչ նպատակով ([[ստամոքս]]ի [[հիվանդություն]]ներ, ասթմա, անգինա են), [[կեղև]]ի եփուկը կամ թուրմը՝ որպես հակաճիճվային միջոց։ Տերևները, [[արմատ]]ների և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք օգտագործվում են նուրբ [[կաշի]]ների դաբաղման և [[ներկ]]երի պատրաստման համար։ Ն․ չորադիմացկուն է։ Վերերկրյա մասերը վնասվում են Նռնենի․ 7․ [[ճյուղ]]ը [[ծաղիկ]]ներով,՛2․ պտուղը, 3․ պտղի կտրվածքը -18-ից մինչև —20°C-nuf։ Ծաղկումը տևում է մայիսից—օգոստոսը, հասունացումը՝ սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջը։ [[Հող]]ի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում խոր, օրգ․ նյութերով հարուստ կավավազային հողում։ Հիմնականում բազմանում է կտրոններով։ 1 բույսից ստացվում է 50—60 կգ բերք։ Վայրի ձևով հանդիպում է [[Փոքր և Միջին Ասիա]]յում, [[Անդրկովկաս]]ում, [[Իրան]]ում, [[Աֆղանստան]]ում։ [[ԽՍՀՄ]]-ում մշակվում է [[Ղրիմ]]ում, Դ[[Դաղստան|աղստան]]ում, Անդրկովկասում և Միջին Ասիայում, ՀՍՍՀ-ում՝ հյուսիս-արևելյան․ և հարավ-արևելյան․ շրջաններում։ Լավագույն սորտերն են՝ Բալամյուրսալ, Գյուլոշա, Բաշկալինսկի և Կազակ ե-անոր։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նռնենի» էջից