«Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Գրականություն: ջնջման ենթակա,կրկնում է ծանոթագրությունները
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''
'''Բեյթ-ուլ-մալ''' {{lang-ar| بيت المال}}, {{transl|ar|DIN|''Բեյթ ալ-մալ''}}՝ [[իսլամ]]ի վաղ շրջանի համակարգ, որն առաջացել է հավանաբար Օմար խալիֆի օրոք (637-644թթ.: Սկզբանապես զբաղվել է գրավված ավարի հետ կապված հարցերի կարգավորմամբ: Հետագայում իսլամական իրավական համակարգի զարգացմանը զուգընթաց նրա լիազորությունների շրջանակը և բնույթը փոփոխության է ենթարկվել:
 
==«Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգ ==
[[Պատկեր:Umayyad Mosque-Dome of the Treasury.jpg|մինի|Բեյթ ալ-Մալի գանձարանը [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մայրաքաղաքներից մեկում՝ [[Դամասկոս]]ում. [[Օմայյան մզկիթ]]ի բակ]]
 
«Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգը առկա էր դեռևս արաբական տիրապետության շրջանում և սկզբնապես այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան»՝ «բեյթ-ուլ-մալե մուսլիմին»:
Հետագայում նրա լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ: Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ» -ի «մութասարիֆները», որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին: Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ,մաս 3-րդ, Եր.1967</ref>: