«Հրետանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հրետանի''', 1. ցամաքային զորքի տեսակ, 2. սպառազինության առարկաների համախումբ, 3. հրետանային սպառազի...»:
 
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Հրետանի''', 1. ցամաքային զորքի տեսակ, 2. սպառազինության առարկաների համախումբ, 3. հրետանային սպառազինության կառուցվածքը, հատկությունները և կիրառման եղանակները ուսումնասիրող [[գիտություն]]: Որպես ցամաքային զորքի տեսակ, հրետանին իրենից ներկայացնում է հրանոթներով, ականանետներով, ռեակտիվ կայանքներով և հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերով սպառազինված, կազմակերպչորեն ձևավորված միավորումներ, զորամասեր և ստորաբաժանումներ: Հրետանին ունի հետախուզության, կապի, քարշի, տրանսպորտի միջոցներ և կրակի կառավարմաև սարքեր: Այն օժտված է կրակի մեծ հզորությամբ ու դիպուկությամբ, 30-35 կմ հասնող հեռահարությամբ, լայն զորաշարժեր կատարելու և կրակն արագորեն կարևորագույն օբյեկտների (թիրախների) վրա կենտրոնացնելու ունակությամբ: Հրետանին նախատեսված է կրակային միջոցների, մարտական տեխնիկայի, կենդանի ուժի, պաշտպանական կառույցների և այլ օբյեկտների (թիրախների) ոչնչացման, ինչպես նաև համազորային ստորաբաժանումներին և միավորումներին մարտում հրաձգային աջակցություն ցույց տալու և կրակով ուղեկցելու համար: Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմին պատկանող հրետանու կազմում է զորային հրետանին, որը բաժանվում է կորպուսային, դիվիզիոն, գնդային և գումարտակային հրետանու: Զորայինի կազմի մեջ չմտնող հրետանու կազմում է Գերագույն գլխավոր հրամանատար ու հրանոթային պահեստի հրետանին: Ըստ մարտական նշանակման և հրանոթների տեսակի՝ հրետանի ստորաբաժանվում է հաուբիցային, թնդանոթային, ռեակտիվ, զենիթային հրետանու և ակաևանետների: Հատուկ տեսակներին են պատկանում հակատանկային, լեռնային և կազեմատային հրետանին: Ռազմածովային նավատորմում գոյություն ունի նավային (այդ թվում զենիթային) և առափնյա հրետանի: Վերջինս կարող է լինել ստացիոնար և շարժական: Ռազմաօդային ուժերում հրետանային սպառազինությունը կիրառվում էր մարտական ինքնաթիռներում: Ներկայումս այն փոխարինված է հրթիռային սպառազինությամբ:tԸստ հրանոթների, ականանետների և ռեկատիվ կայանքների հզորության՝ հրետանին լինում է թեթև, միջին, ծանր, ինչպես նաև մեծ և հատուկ հզորության: Ըստ բալիստիկ հատկությունների՝ տարբերում են գետնամերձ հետագծով (թնդանոթներ) և գագաթահար հետագծով (հաուբիցներ, հրասանդներ և ականանետ հրետանիներ) հրանոթներ: Որպես հրետանային սպառազինության առարկաների համախմբի, հրետանուն են պատկանում «թնդանոթները, հաուբիցները, հրասանդները, ինքնագնաց-հրետանային և ռեակտիվ կայանքները, անետգլորք հրանոթները, ականանեաները, հետևակային հրազեևի բոլոր տեսակները (հրացաններ, կարաբիններ, ավտոմատներ, ատրճանակներ, գնդացիրներ, նռնականետներ), բոլոր տեսակի զինամթերքները (փամփուշտներ, արկեր, ականներ), [[փոխադրամիջոց]]ները (ինքնագնաց մոտորացված սայլակներ, անվավոր և թրթուրավոր քարշակներ ևն), կրակի կառավարման տարբեր սարքավորումները և վերգետնյա ու զենիթային հրետանու նշաևառու հարմարանքները, հետախուզության և հրաձգության ապահովման միջոցները (հեռադիտակներ, ստերեոխողովակներ, հեռաչափեր, ռադիոլոկացիոն կայաններ):
Հրետանագիտությունը ուսումնասիրում է հրետանային սպառազինության և մարտական տեխնիկայի կառուցվածքի ու շահագործման հարցերը, մարտական կիրառման եղանակները և հրետանի հրաձգության տեսությունը: Հրետանագիության գլխավոր բաժիններն են. արտաքին և ներքին բաչիստիկա, հրետանու նյութական մասի, հետևակային հրազենի ու ռազմամթերքի կառուցվածքի հիմունքներ, պայթուցիկ նյութեր և վառոդներ, հրետանային արտադրության տեխնոլոգիա, հրետանու մարտական կիրառում: Հրետանին բազմադարյան պատմություն ունի: Այն փոխարինելու եկավ [[Հին Արևելք]]ի երկրներում՝ [[Եգիպտոս]]ում, Մեսոպոտամիայի պետություններում, [[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և այլուր ծնունդ առած պարսպակործանման և նետման տեխնիկային: Հրազենի երևան գալու վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունները հանդիպում են [[արաբ]]ների մոտ և վերաբերում են [[XIII դար]]ի վերջին-[[XIV դար]]ի սկզբին: Արաբներից հրազենը փոխ առան [[Արևմտյան Եվրոպա]]յի բոլոր առաջավոր երկրները: [[XIV դար]]ի 20—40-ական թվականներին հրազենի առաջին նմուշները հայտնվեցին [[Իտալիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Անգլիա]]յում: Առաջին հրանոթները կառուցվածքով պարզունակ էին. դրանք ողորկ պատերով երկաթյա կռած խողովակներ էին՝ խուլ լցամասով (փողի առավել զանգվածեղ վերջամաս), որի վրա լիցքի բոցվառման համար հրանցքեր կային: Այս հրանոթները լիցքավորվում էին փողաբերանից, իսկ փողն ամրացվում էր փայտե կոճղի վրա: Հրաձգությունը կատարվում էր քարե, կապարե, երկաթե ռմբագնդերով և մանրագնդակով:XIV—tXVtդդ.,tերբ Եվրոպայի երկրներում յուրացվեց ձուլման տեխնիկան, հրանոթները սկսեցին ձուլել պղնձից ու բրոնզից: Դա հնարավորություն տվեց նշանակալիորեն արագացնել և դյուրացնել հրանոթների պատրաստման պրոցեսը, բարելավել դրանց կառուցվածքը. հայտնվեցին դարձյակները, դելֆինները (բռնակներ հրանոթի Փողի վրա) և պարզագույն նշանառու հարմարանքներ (նշանահատիկ և փորակ): Որպես արկեր ծառայում էին ռմբագնդերը, մանրագնդակով հրետանառումբերը և նռնակները: XV դ. բոլոր զարգացած բանակների Հ-ում սկսեցին կիրառվել առաջին անվավոր հենոցները, որոնք նշանավորեցին անցումն անշարժ Փայտե կոճղերից շարժական հրետա սայլերին:tՔաղաք-ամրոցների սպառազինությունում գտնվող առաջին հրանոթները կազմեցին քաղաքային հրետանի: Այնուհետև հայտնվեցին ամրոցների գրավման (պաշարման) համար նախատեսված հրանոթները, որոնք կազմեցին պաշարման հրետանի: XIV և XV դդ. սահմանագծում քաղաքային Հ-ու հրանոթների մի մասը սկսեց առանձնանալ՝ դաշտային մարտերին մասնակցելու նպատակով, ծնունդ առավ դաշտային հրետանի: XV— XVI դդ. պետությունների տնտ. ամրապնդումը, զորքի սպառազինության հետագա զարգացումը, Հ-ու կիրառման մարտական փորձի ձեռք բերումը հանգեցրին Հ-ու Փոխակերպմանը զենքի տեսակից՝ զորքի տեսակի (հետևակի և հեծելազորի հետ): XVI—XVII դդ. ծնունդ առավ հր ետանա գիտությունը, երեհրետանիվան եկան Հ-ու վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները՝tիտալացի Ն. Տարտալիայի «Նոր գիտության մասին» (1534), իսպանացի Դ. Ուֆանոյի «Տրակտատ հրետանու մասին» (1613) աշխատությունները ևն: XVII դ. տնտեսապես առաջավոր երկրներում լայն տարածում ստացավ հրանոթների և արկերի ձուլումը թուճից» դրանց պատրաստման պրոցեսում նկատվեց ստանդարտացում, աճեց Հ-ու դերը պատերազմներում: XVII դ. 60-ական թթ. Ռուսաստանում ստեղծվեցին ակոսավոր և ողորկ պատերով նոր տեսակի հրանոթներ, որոնք նշանակալից երևույթ էին Հ-ու զարգացման գործում:tXVIIItդ. 50-ական թթ. Հ-ու կարևոր վերափոխությունների ժամանակաշրջան դարձան: Եվրոպայի զարգացած բոլոր բանակներում ձևավորվեց գնդային, դաշտային, պաշարման և ամրոցային հրետանի, ստանդարտացվեցին ու զգալիորեն թեթևացվեցին բոլոր ւորամաչափերի հրանոթները, նը֊ շանակալիորեն պարզեցվեց դրանց արտադրությունը, կիրառման մեջ մտցվեցին նշանառու նոր հարմարանքներ: XIX դ. կեսերին բոլոր զարգացած բանակները զինվեցին ավելի կատարելագործված, ակոսավոր, ետնամասից ւիցքավորվող հրանոթներով, որոնք Փոխարինելու եկան հետևակի և հեծելազորի դեմ պայքարին չհարմարեցված ողորկ պատերով հրանոթներին:tԴա արմատական հեղաշրջում էր Հ-ու պատմության մեջ. մեծացավ հրաձգության հեռահարությունը (1,5-ից մինչև 4 հզ. t/), դիպուկությունը և արագաձգությունը: XIX դ. 2-րդ կեսին լայն զարգացում ստացավ հրետանագիտությունը, որտեղ մեծ ծառայություններ ունեն ռուս հրետանագետները: Հրանոթի պողպատե փողերի ձուլման մեթոդների յուրացումը, ինչպես նաև Փողերի ամրակցման տեսության մշակումը հնարավորություն տվեցին XIX դ. 80-ական թթ. բոլոր պետությունների բանակները վերազինել պողպատե հեռա հար Հ-ով: 1904—05-ի ռուս-ճապոնահրետանիկան պատերազմը Հ-ու հետագա զարգացման ազդակ ծառայեց: Այդ պատերազմում առաջին անգամ կիրառվեց փակ դիրքերից կրակ վարելու եղանակը, ծնվեց հրետանային սպառազինության նոր տեսակ՝ ականանետը: Այս պատերազմից հետո Եվրոպայի բոլոր երկրներում սկսեցին տարվել ծանր, գլխավորապես հաուբիցային համակարգի Հ-ու ստեղծման աշխատանքներ: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բոլոր բանակներում Հ-ու քանակական աճի հետ բարելավվեց նաև որակը, մեծացան հրանոթների հեռահարությունը և հզորությունը, կազմավորվեց հետևակին ուղեկցող թեթև հրետանի: Տանկերի և ավիացիայի երևան գալու հետ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հակատանկային և զենիթային հրետանի: Պատերազմի ընթացքում սկսեցին օգտագործել մեխանիկական քարշուժը, որը մեծացրեց Հ-ու շարժունակությունը: Անտեսանելի թիրախներով հրաձգությունը ճշտելու նպատակով սկսեցին կիրառել ինքնաթիռներ և դիտման օդապարիկներ: XX դ. 20—30-ական թթ. բոլոր երկրնեհրետանիրում տարվում Էին Հ-ու արդիականացման, ինչպես նաև թեթև ու ծանր Հ-ու հրանոթների, հակատանկային, զենիթային գընհրետանիդացիրների նոր նմուշների ստեղծման աշխատանքներ: Հ-ու հետագա զարգացումը կապված Է Հայրենական մեծ պատերազմի հետ, որի ընթացքում այն (հետևակի և տանկերի հետ) ցամաքային զորքերի հիմնական տեսակներից Էր: Այդ տարիներին արագ տեմպերով զարգացան հատկապես ռեակտիվ, զենիթային, հակատանկային, ինքնագնաց հրետանիև ականանետները: Առաջավոր երկրներում Հ-ու ետպատերազմյան զարգացումն ընթանում Է հեռահարության, արագաձգության և շարժունակության հետագա մեծացման ուղիով: Այդ երկրների բանակներում լայնորեն ներդրվում Է հրետանիհրաձգության նախապատրաստելու և կրակը կառավարելու պրոցեսների ավտոմատացումն ու մեքենայացումը, ստեղծվելն շարունակում են ստեղծվել միջուկային լիցքերով հրետանային արկեր: Բանակի լիակատար մոտորացումը հանգեցրեց ինքնագնաց Հ-ու ստեղծմանը: Հետագա զարգացում ստացավ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կիբեռնետիկայի, Էլեկտրոնիկայի և այլ գիտությունների նորագույն նվաճումների վրա հենվող հրետանագիտությունը: Ստեղծվեցին թնդանոթային, հաուբիցային, զենիթային Հ-ու և ականանետների նոր նմուշներ: Հատկապես արագ Է զարգանում բարձր հեռահարությամբ, մեծ դիպուկությամբ և հզոր համազարկով օժտված ռեակտիվ հրետանի, որը զորքերին հնարավորություն Է տալիս կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ ոչնչացնել բազմապիսի թիրախներ: Մեծ ուշադրություն Է դարձվում տանկերի դեմ պայքարի հրետանային միջոցների զարգացմանը, ստեղծվել Է նոր, արդյունավետ միջոց՝ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկեր, որոնք մեկ արձակումով ապահովում են ցանկացած տանկի ոչնչացումը՝ մի քանի tyt/֊ից: Չնայած վերջին ժամանակներս որոշ երկրներում զարգացում Է ստացել հրթիռա՜միջուկային զենքը, այնուամենայնիվ հրետանիմնում Է զորքերի մարտական գործողությունների կրակային ապահովման կարևորագույն միջոց՝ հատկապես մոտոհրահրետանիձգային և տանկային զորամասերին ու միավորումներին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու դեպքում և հակառակորդի տանկերի դեմ պայքարելիս: Առանց ոչնչացման միջուկային միջոցների մարտական գործողություններ վարելիս, հրետանիառաջվա պես կլինի ժամանակակից բանակի կրակային հիմնական հարվածային ուժը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրետանի» էջից