«Կադետներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կադետներ''' ({{lang-ru|конституционные демократы}}), սահմանադրական [[դեմոկրատներ]], պաշտոնապես՝ «[[ժողովրդական ազատության կուսակցություն]]»), հակահեղափոխական լիբերալ-միապետական բուրժուազիայի գլխավոր կուսակցությունը [[Ռուսաստան]]ում։ Ստեղծվել Է [[1905]]-[[1907]] թթ․-իթվականների ռուսական հեղափոխության ընթացքում։ Կենտրոնական օրգաններն Էին «[[Ռեչ]]» («Речь») թերթը և «[[Վեստնիկ պարտիի նարոդնոյ սվոբոդի]]» («Вестник партии народной свободы») ամսագիրը, ղեկավար գործիչները՝ Պ. Միլյուկովը, Ա. Կոլյուբակինը, Վ. Մակլակովը, Ա. Շինգարյովը, Պ. Ստրուվեն, Ֆ. Ռոդիչևը, իշխաններ Պավել և Պյոտր Գոլգորուկիները, Ա. Կոռնիլովը։ Ծրագիրը նախատեսում էր Ռուսաստանում ստեղծել [[սահմանադրական միապետություն]]։ Կադետների ղեկավար դեր կատարեցին I, II Պետական դումաներում, III, IV-ում, ըստ Էության, պաշտպանեցին ցարական կառավարության քաղաքականությունը՝ դաշնակցելով [[օկտյաբրիստներ]]ի հետ։ [[1915]] թ․-ին կադետների ղեկավարությամբ ստեղծվեց դումայական «առաջադիմական բլոկ», որի ծրագիրը նպատակամղված էր կանխել հեղափոխությունը և «պատերազմը հասցնել մինչև հաղթական վախճան»։ [[1917]] թ․-իթվականի [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո կադետները (Միլյուկով, Շինգարյով, Նեկրասով, Մանույլով), անցնելով իշխանության գլուխ, արեցին ամեն ինչ, որպեսզի խանգարեն հեղափոխության զարգացումը։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո կադետների քաղաքացիական կռիվների, հակասովետական խռովությունների կազմակերպիչներ են եղել։ [[Ժողկոմսովետ]]ի [[1917]] թ․-իթվականի [[նոյեմբերի 28]] ([[դեկտեմբերի 11]])-ի դեկրետով կադետները հայտարարվեցին ժողովրդին թշնամի կուսակցություն։
 
[[1918]]—[[1920]] թթ․-ին կադետների ղեկավար գործիչների մեծ մասը փախավ արտասահման։ Կուսակցությունը, որպես քաղաքացիական միասնական կազմակերպություն, դադարեց գոյություն ունենալուց։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կադետներ» էջից