«Ճագարամկներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «250px|մինի|Ճագարամուկ '''Ճագարամկներ''' (Dipodidae), կրծողների կարգի կաթն...»:)
 
No edit summary
[[Պատկեր:Jaculus orientalis Stuffed specimen 2.jpg|250px|մինի|Ճագարամուկ]]
'''Ճագարամկներ''' (Dipodidae), կրծողների[[կրծողներ]]ի կարգի [[կաթնասուն]]ների ընտանիք։ Մարմնի երկարությունը 5—25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկռտելով։ Տարածված են [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Հայտնի է ճագարամկների մոտ 30 տեսակ։ Հայաստանում հանդիպում է ճագարամկների 2 տեսակ (փոքր ճագարամուկ և փոքրասիական լեռնային ճագարամուկ), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ ճագարամկները վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում; Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1— 8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտեսական նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։
{{ՀՍՀ}}