«Գլաձոր (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 62.
| կայք =
}}
 
== Աշխարհագրական դիրքը ==
 
'''Գլաձոր''', գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Վայոց Ձորի մարզ]]ում<ref name="vayotsdzor">[http://www.armstat.am/file/article/marz_09_42.pdf Վայոց մարզի մարդահամար, 2008] {{ref-en}}</ref>։
Մայրաքաղաք Երևանից ունի 120 կմ հեռավորություն, [[ծով]]ի մակարդակից` 1350 մ. բարձրություն:
 
== Կլիման ==
Կլիման մերձարևադարձային է, չոր, [[ցամաք]]ային: Ամռանը շոգ է, ձմռանը` ցուրտ: Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ. է :
 
== Պատմությունը ==
 
[[Գյուղ]]ը հիմադրվել է 1830թ.: Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, 1946 թ. – ին վերանվանվել է Գլաձոր:
Ներկայիս բնակիչները 1830 - ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին, Պարսկահայաստանի [[Խոյ]], [[Սալմաստ]] գավառներից: 1831 թվականին գյուղն ունեցել է 128 բնակիչ , 2011 թվականին` 2721 մարդ , որից` 1989-ը տղամարդ, 1332-ը կին, 1-19 տարեկան երեխաների թիվը` 513: Տնտեսությունների թիվը կազմում է 881:
== Շինությունները ==
 
Համայնքի շրջակայքում պահպանվել են [[Պռոշյան]] իշխանների բերդի պարսպի մեծ մասը, խաչքարեր, գերեզմանատներ :
Համայնքի տարածքում է գտնվում «Սպիտակավոր» պատմամշակութային հուշարձանը, «Սուրբ Հակոբ» եկեղեցին, չորս մատուռներ:
«Սպիտակավորը» կառուցվել է XII-րդ դարում Պռոշյանների կողմից, 80-ական թվականներին հուշարձանի տարածքում է ամփոփվել հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր [[Գարեգին Նժդեհի]] աճյունի մի մասը, որն այնտեղ է հասել նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով, հաշվի առնելով զորավարի ցանկությունը:
«Սուրբ Հակոբ» եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է : 2010 թվականից ընթանում են եկեղեցու վերանորոգման և համալիր կառույցների շինարական աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2011 թվականի վերջին:
Համայնքի վարչական տարածքից քիչ հեռու գտնվում է [[Թանահատ]]ի վանքը, որտեղ 13-րդ դարում գործել է Գլաձորի համալսարանը:
 
=== Գլաձորի համալսարանը ===
Գլաձորի համալսարանը եղել է Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կաճառ: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291 թվականից: Հիմնադրվել է [[Թանադե]] վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի նախաձեռնությամբ և [[Օրբելյան]] իշխանական տան ու Սյունաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գոյատևել է մինչև 1340-ական թվականներին:
 
== Բնակչությունը ==
 
Համայնքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Այստեղ [[կլիմա]]ն նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար: Վերջին տարիներին համայնքում բավարար հիմքերի վրա է դրված խմելու և ոռոգման ջրերի սպասարկումը:
Գլաձորի համայնքն ունի միջնակարգ [[դպրոց]], մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, գրադարան, գործող 10 առևտրի կրպակներ:
Էականորեն բարելավվել են համայնքի բնակիչների կուլտուր-կենցաղային պայմանները:
 
== Տես նաև ==