«Հերակլիտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ [[Բնություն|Բնության]] մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ [[Տիեզերք|Տիեզերական]] ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։
 
Հերակլիտի այս [[ուսմունք]]ի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա` այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։
 
[[Կրակ]]ի մահը [[օդ]]ի ծնունդն է, օդի մահը` [[ջուր|ջրի]] ծնունդը։ [[Հող]]ի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից` կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է։