«Հիպերգեն պրոցեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հիպերգեն պրոցեսներ''' (< հիպեր... և γένεσις-ծագում), միներալային նյութի քիմիական և ֆիզիկական վեր...»:
 
Տող 1.
'''Հիպերգեն պրոցեսներ''' (< հիպեր... և γένεσις-ծագում), [[միներալային նյութ]]ի քիմիական և ֆիզիկական վերափոխման պրոցեսներ [[երկրակեղև]]ի վերին հորիզոններում և մակերևույթում [[մթնոլորտ]]ի, [[ջրոլորտ]]ի ու կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ ցածր [[ջերմաստիճան]]ների դեպքում: Հիպերգեն պրոցեսներն ընդգրկում են՝ քիմական քայքայումն ու տարրալուծումը, [[հիդրոլիզ]]ը, [[հիդրատացում]]ը, [[օքսիդացում]]ը, [[կարբոնատացում]]ը և այլն: Հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ տեղի են ունենում [[հանքավայր]]երի հողմահարման կեղևի և օքսիդացման զոնայի առաջացումը, ստորերկրյա, [[գետ]]երի, [[Լիճ|լճ]]երի, [[ծով]]երի և [[օվկիանոս]]ի ջրերի բաղադրության ձևավորումը, քեմոգեն և բիոգեն նստվածքագոյացումը, նստվածքների դիագենեզը և վաղ [[էպիգենեզ]]ը: Եթե ներքին պրոցեսների համար կարևոր ազդակներ են ծառայում ջերմաստիճանը և [[ճնշում]]ը, ապա հիպերգեն պրոցեսների առաջատար գործոններն են միջավայրի ալկալիականությունը կամ թթվայնությունը և օքսիդացման-վերականգնման պոտենցիալը: Մեծ դեր են խաղում նաև կենսաերկրաքիմիական պրոցեսները: Հիպերգեն պրոցեսների հետևանքով առաջանում են մի շարք արժեքավոր օգտակար հանածոների ([[նիկել]], [[երկաթ]], [[մագնեզիտ]], [[բոքսիտ]], [[կաոլին]], [[Ոսկի|ոսկու]] և [[պլատին]]ի ցրոնային) հանքավայրեր:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]