«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 46.71.22.223 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Beko մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
{{այլ|Նախիջևան (այլ կիրառումներ)}}
'''Նախճավան''' ('''Նախճաւան''', '''Նախիջևան'''), [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի 34-րդ գավառը<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>։ Պատկանել է [[Մարդապետունիներ]]ին, ապա՝ [[Արծրունիներ]]ին։
 
Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է [[Հայեր|հայոց ազգի]] հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և [[Արաքս]] գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ։
XVII դ. սկզբներին Նախիջևանի երկրամասը՝ էթնիկ տեսանկյունից Հայաստանի միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունն հայեր էին։ Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում եվրոպացի ճանապարհորդ միսիոներ Վիլլոդը, համաձայն որի Նախիջևանն ուներ 40 հազար ծուխ հայ բնակչություն։ 1605 թ. շահ Աբբաս I-ը (1587-1629 թթ.)իր կազմակերպած բռնագաղթով, Նախիջևանի երկրամասից տեղահանեց և Պարսկաստանի խորքերն ուղարկվեց ավելի քան 150 հազար հայ։ Նախիջևանի երկրամասն ընդգրկում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթն, Սյունիքի՝ Վայոց ձոր, Ճահուկ, Երնջակ ու Ծղուկ գավառներն։ Այն հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Երևանի, արևելքից՝ Ղափանաթի օրոտին։ Երկրամասի բնական սահմաններն անցնում էին արևմուտքում՝ Արփա գետով, հյուսիսում՝ Վարդենիսի լեռնաշղթայով, արևելքում՝ Սյունյաց լեռնաշղթայով, հարավում՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրով։ Նախիջևանն բաժանվում էր երկու մեծ շրջանների՝ Ջուղայի և Շահապունիքի, որոնց գլխավոր քաղաքներն էին՝ Օրդուբադն ու Նախիջևանը։ Սրանք իրենց հերթին տրոհվում էին մահալների, Ջուղան՝ Ազատ-Ջիրանի ու Դարաշամբի, Շահապունիքը՝ Դարալագյազի մահալի ու Սիսականի օլքայի։ Ազատ-Ջիրանի մահալը տարածվում էր Գեղան գետի ավազանում, ընդգրկելով Մեծ Հայքի Վասպուրական ու Սյունիք նահանգների Գողթն ու Երնջակ գավառներն, արևելքում սահմանակցում էր Սյունյաց լեռնաշղթային։ Սրան արևմուտքից սահմանակից էր Դարաշամբի մահալը, որից բաժանվում էր Երնջակ գետով, ընդգրկում էր Վասպուրականի՝ Նախճավան ու Սյունիքի Ճահուկ գավառներն։ Դարաշամբի մահալը փռված էր Նախիջևան գետի ավազանում։ Այն արևելքից սահամանակից էր Երնջակ գետին, հյուսիսից՝ Վայոց ձորի լեռներին, արևմուտքից՝ Արփա գետին, հարավային սահմանն հասնում էր մինչև Արաքս գետ։ Ցանկանալով վերահաստատել 1555 թ. թուրք-պարսկական սահմանագիծը՝ շահ Աբբաս I-ը, 1603 թ. սկսում է իր արշավանքը։ Հայաստանում ռազմական թատերաբեմի էր վերածվել Նախիջևանի արևելյան սահմաններից մինչև Շիրակ ընկած տարածքը։ Կրոնավոր-ճանապարհորդ Անտուան Գուվեայի վկայությամբ ռազմական գործողությունների մեջ ընդգրկված այդ շրջանները խիտ ազգաբնակչություն ուներ, որտեղ հաշվվում էին քսանից ավելի քաղաքներ և հազարավոր գյուղեր։ Թուրքերը պարսկական այս հարձակումներին պատասխանեցին՝ Երևանը գրավելուց երկուս ու կես ամիս անց, երբ շահ Աբասը գրավել էր Կարսը։ Դեպի Երևան ու Նախիջևան արշավող թուրքական մեծաթիվ բանակի հրամանատար էր նշանակված Ջղալօղլի մականունով Սինան փաշան։ Սթափ դատելով, որ ուժերի քանակական հարաբերությունն իր օգտին չէ և որ բաց ճակատամարտում թուրքերին դիմադրելն անհնար կլինի, շահ Աբասը նահանջում է, որոշելով ամայացնել ու բռնագաղթի ենթարկել թուրքական բանակի առաջխաղացման ճանապարհին ընկած Նախիջևանի քաղաքներն ու գյուղերը։ Առաքել Դավրիժեցու վկայությամբ, շահ Աբբաս I-ը դեռ վաղուց էր մտադրվել հայ բնակչությանը տեղահանել ու գաղթեցնել Պարսկաստան .<<և զոր ի վաղ ժամանակաց ունէր ի մտի զքշելն ազգին քրիստոնէից՝ և զաւերելն աշխարհն Հայոց՝ անդ յայտնեաց խորհրդակցաց իւրոց>>։ Բռնագաղթը սկսվում է 1605 թ. օգոստոսի 11-ին*։ Շահ Աբբաս I-ը նահանջելով ամայացնում է իր նահանջի ճանապարհին ընկած բոլոր քաղաքներն ու գյուղերը, տեղահան անելով բնակչությունը .<<սկսեալ ի կողմանցն Նախիջևանոյ՝ զՇիրակ, զՆիգ, զԵղեգնաձոր, զԳեղամ, զԼոռի, զՀամզաչիման, զՇարապխանայ, զԶարիշատ, և զդաշտն Արարատու, զԵրևան քաղաք, զԿոտէս գաւառ, զԾաղկնուձոր, զԳառնուձոր...>>,- գրում է Զաքարիա սարկավագ Քանաքեռցին։ Նախիջևանի երկրամասի մեծ մասն ամայացավ։ Այս բռնագաղթն ժամանակակիցների վրա մեծ տպավորություն թողեց։ Այս տարագրությունը, որը ժամանակակիցներն անվանեցին <<մեծ սուրգուն>>՝ ահավոր էր իր չափերով ու հետևանքներով։ 1605 թ. շահ Աբբաս I-ի կողմից իրականացված հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստանի խորքերը մեծ հարված հասցրեց նաև Նախիջևանի երկրամասի հայ կաթոլիկների համայնքին։ Չնայած, շնորհիվ Հռոմի պապի և եվրոպական պետությունների դեսպանների միջամտության, շահը թույլ տվեց հայ կաթոլիկ բնակչությանը վերադառնալ իրենց մշտական բնակության վայրերը։Սակայն հետ վերադարձավ և իր թալանված ու այրված գյուղերն բնակություն հաստատեց կաթոլիկ բնակչության փոքրաթիվ մասը։ Նախիջևանի երկրամասի հայ կաթոլիկների արքեպիսկոպոս Ազարիա Ֆրիտոնի 1601 թ. զեկուցագրով Ազատ-Ջիրանի Քռնա, Ցղնա, Գանձակ, Մեծշեն ու Դարաշամբի մահալի Ապարաներ, Ապրակունիս, Շահապունիք, Սալթաղ, Խոշկաշեն, Ղարաղուշ գյուղերում ապրում էր մոտ 1780 տուն կամ 19400 հայ բնակչություն։ Բռնագաղթից հետո՝ 1616 թ. Հռոմից ուղարկված Անխել Մարիա Չիտտադինիի կողմից կազմված զեկուցագրի համաձայն Նախիջևանի գավառի բոլոր տաս գյուղերը միասին հաշվվում էր մոտ 305 կաթոլիկ ընտանիք, այդ գյուղերից՝ Քռնայում հաշվվում էր 1, Սալթաղում 2, Գանձակում 4 ընտանիք, սա այն դեպքում, երբ բռնագաղթից առաջ՝ 1601 թ., Քռնայում կար 70, Սալթաղում՝ 120, Գանձակում՝ 70 տուն հայ ընտանիք։ Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթի կազմակերպումը դրված էր երկրամասի կառավարիչ՝ Մախսուդ սուլթան քենգերլուի վրա, իսկ Ջուղայի բնակչության տեղահանությունը՝ Թահմասբ կուլի բեկի։Այստեղից պարզ երևում է շահ Աբասի առանձնահատուկ ուշադրությունն ու վերաբերմունքը Ջուղայի բնակչության նկատմամբ, իհարկե խոսքը հարուստ վաճառականների ու նրանց ընտանիքների մասին է, քանի որ վերջիններս իրենց վրա էին կրելու հարավային Պարսկաստանի տնտեսության աշխուժացման հիմնական ծանրությունը։ Շահ Աբասի, Ջուղայի հարուստ հայ խոջաների ու նրանց ընտանիքների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի մասին է վկայում Գրիգոր Դարանաղցու հետևյալ տեղեկությունը .<<...և խնամարկելով զնոսա առաւել քան զազգայինս իւր, որ են Ջուղայեցիք և այլ բազում գաւառաց մարդիկ, որ կան ի հանգստի ի հովանի թևոց նորա վերին ակնարկութեամբն, որպես զհայր գթալով նոցա և որպես զուստերաց և դստերաց մինչև ցայսօր ժամանակի>>։ Ջուղա քաղաքի պատմությունն սերտորեն կապված էր առևտրի հետ։ Հայկական փոքրիկ քաղաքը, սկսած XV դ. կեսերից իր աշխարհագրական դիրքի շնորհիվ մեծ համբավ է ձեռք բերում, որպես արևելքի և արևմուտքի շուկաները իրար հետ կապող կենտրոն։ Ջուղայի հայ խոջաներն հարուստ ու հայտնի վաճառականներ էին, որոնք մեծ դեր ունեին արևելքի ու արևմուտքի առևտրի մեջ, նրանք կարողացան շատ կարճ ժամանակահատվածում հսկայական հարստություն կուտակել։ Սակայն իր գոյության ընթացքում Ջուղան չդարձավ համաշխարհային առևտրական քաղաք։ Այն մնաց սոսկ որպես պահեստ ապրանքների համար։ Հայ վաճառականին Ջուղայի հետ կապում էր միայն այնտեղ ապրող իր ընտանիքը։ Ջուղայեցիների բռնագաղթը մանրամասնորեն նկարագրում է Առաքել Դավրիժեցին, նա պատմում է, թե ինչպիսի խստագույն սպառնալիքներով պարսիկ զինվորները իրագործեցին շահի հրամանը, որի ժամանակ տեղահանվեց և բռնագաղթի ենթարկվեց մոտ 3 հազար հայ ընտանիք։ Դեռ 1581 թ. առևտրական գործերով Ջուղա այցելած Նյուբերին նշում էր, որ քաղաքում ծխերի թիվը հասնում էր 3 հազարի, իսկ բնակչությունն կազմում էր 15-20 հազար։ Տաս տարի անց՝ 1590 թ., մեկ այլ առևտրական-ճանապարհորդ Քարտվայտի տեղեկություններով Ջուղայում կար 2 հազար ծուխ, 10 հազար բնակչությամբ։ XVII դարի սկզբներին Ջուղան ուներ 10-12 հազար բնակչություն։ Ջուղայեցիներն հաստատվում են Սպահանում ու կառուցում Նոր Ջուղա արվարձանը, որը XVII դարում եվրոպացի ուղեգիրների տվյալներով շուրջ 650 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաքին կից, տնտեսապես զարգացած, մոտ 30 հազար բնակիչ ունեցող բնակավայր էր։ Որոշ ժամանակ անց Ջուղայի բնակչության աննշան մասն, 200 ընտանիք խուսափելով բռնագաղթից նորից հաստատվում է հայրենի քաղաքում։ Սակայն 1606 թ. գարնանը, Ջուղայում մնացած բնակչությանը նորից տեղահան անելու համար շահի հրովարտակով Ջուղա է գալիս Համդամ աղան .<<և եկեալ Համդան աղայն ընդ իւր զօրէք ի Ջուղայ՝ կոչեաց զմնացեալ ժողովուրդն առաջի և խօսեցաւ ընդ նոսա սաստիւ և բռնութեամբ, եթէ հնազանդեալ անսայք հրամանայ թագաւորին ելէք ձերովք ընտանեօք և ստացուածովք զի ի միասին երթիցուք, և թէ ոչ կամիք գնալ, զարուս և զկարողս ձեր սրով կոտորեմք՝ և զինչս և զնտանիս ձեր ի գերութիւն առնումք։ Այլև գնացեալ ի լերինս և ի ձորս տեղիս փախարէիցն գտին զփախուցեա լսն, և բերին ի Ջուղա, և յինանց երկրորդում կիրակէի երկուշաբաթ օրն չուեցուցին ի Ջուղայոյ՝ և ուղևորեցին դեպի Թավրէզ>>։ Այսպիսով, դատարկվում ու ավերվում է Ջուղան։ Այս դեպքերից 68 տարի անց 1673 թ. ապրիլի 13-ին Ջուղա այցելած եվրոպացի ճանապարհորդ Շարդենի տեղեկություններով Ջուղայում ապրում էր 30 ընտանիք բոլորն էլ հայ։ Շահ Աբբաս I-ի արքունական պատմագիր Իսքանդար Մունշիի հաղորդման համաձայն՝ տեղահանելով Նախիջևանի երկրամասի հայ բնակչությանը, շահը նրանց տեղափոխում է Դիզմարի ու Ղարադաղի շրջաններ, իսկ Ջուղայի բնակչությանը՝ պարսկական Իրաք և տեղավորում Սպահանի նահանգում, քաղաքաբնակներին բնակեցնելով՝ Սպահան, Քեաշան, Ղազվին քաղաքներում, իսկ գավառաբնակներին Սպահանի շրջակա ավաններում ու գյուղերում՝ Ալնջանի 7, Լնջանի 10, Գանդիմանի և Ջղախոռի 5, Փէրիայի և Բուրվարիի 22 գյուղերում։ Աղբյուրներում տեղեկություններ չկան, թե վերոհիշյալ գյուղերն հայերն իրենք հիմեցին, թե՛սրանք պարսկական գյուղեր էին, որտեղից շահ Աբասը տեղահանեց պարսիկներին՝ հայերին բնակեցնելու համար։Հայ գաղթականներից 500 տուն բնակեցվում է Շիրազում։ Նախիջևան քաղաքից բռնագաղթի ենթարկված հայ բնակչությունը տեղափոխվում է Ֆահրապատ քաղաք։ Շահ Աբասը բռնագաղթված հայ բանակչության մի մասին բնակեցնում է Գիլանի և Մազանդարանի շրջաններում։ Ժամանակի ականատես հայ պատմագիրներն այս շրջաններ բռնագաղթված բնակչության թվի մասին տեղեկություններ չեն տալիս։ Խնդրո առարկա հարցի լուսաբանման համար բավականին արժեքավոր է Շարդենի հետևյալ վկայությունը .<<նա (շահ ԱբբասՀ. Փ.) փոխադրեց 30 հազար քրիստոնյա ընտանիք և բնակեցրեց Գիլանի ու Մազանդարանի գավառներում>>։ Սակայն Շարդենը չի հստակեցնում, այդ 30 հազար ընտանիքներն բոլորը հայեր էին, թե կային նաև վրացիներ։ Ամենայն հավանականությամբ վրացի ընտանիքներ նույնպես եղել են, բայց մեծամասնությունն անկասկած հայ ընտանիքներ էին։
 
== Պատմություն ==
Գրականություն
Դեռևս [[նոր քարի դար]]ի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա [[պղնձաքարի դարաշրջան]]ի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, [[Աստապատ]] գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։
Voyages d'un missionnaire de la compagnie de jesus en Turquie, en Perse, en Armenie et en Barbarie, Paris, 1730, p. 192.
 
Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագիր N 1294։
Ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] առասպելի Նախիջևան անվանումը կապված է [[Նոյ]]ի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, [[հույներ]]ը Նախիջևանը կոչել են ''Նախսուանա'', [[արաբներ]]ը՝ ''Նեշևի'', ''Նեշուի'', [[պարսիկներ]]ը՝ ''Նախուա'', ''Նախճեվան'', ''Նաուշա'', ''Նագշիջիհան''։ [[Թուրքեր]]ը Նախիջևանը ևս կոչել են ''Նագշիջիհան'', որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի<ref>Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15</ref><ref>Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71</ref>։
Chardin J., Voyages en Perse, et autres lieux de l’orient, tom II, Amsterdam, 1735, p. 303, 320-325.
 
Relation dv voyage d’Adam Olearivs en Moscovie, Tartarie, et Perse, tom I, Paris, 1679, p. 362.
[[Մովսես Խորենացի]]ն նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)<ref>Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, էջ 134։</ref>։
Մատենադարանի պարսկերեն հրովարտակներ, պրակ III, կազմեց՝ Ք. Կոստիկյան, Ե., 2005, էջ 47, 77։
 
Эзов Г., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1868, с. 35-38, 46 468.
Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր [[Մարդպետունիներ]]ի իշխանության ներքո։ Այս իշխանական տունը [[հայոց արքունիք]]ում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և [[Վասպուրական]]ի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև [[Արշակունիներ]]ի անկումը՝ [[5-րդ դար]]ը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է [[Արծրունիներ]]ի իշխանության ներքո<ref>Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320</ref>, և այղ պատճառով էլ [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում<ref>Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350</ref>։ [[10-րդ դար]]ի պատմիչ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ [[705]] թվականին Նախճավանի ու [[Խրամ]]ի եկեղեցիներում հայ նախարարներին [[արաբներ]]ի կողմից ողջ-ողջ այրելուց հետո [[Կաշմ]] ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից<ref>Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404</ref>։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ [[Սյունիք|Սյունաց]] և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ [[705]] թվականից հետո մինչև [[10-րդ դար]]ի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է [[սելջուկներ]]ի ու [[թաթար մոնղոլներ]]ի, [[պարսիկներ]]ի ու [[թուրքեր]]ի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
Խաչատուր աբեղայի Ջուղայեցւոյ պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 102։ Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.), հ. Ա, կազմեցին՝ Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Ե., 1974, էջ 182, 270։
 
Զաքարեայ սարկաւագի Պատմագրութիւն, հ. Ա, Վաղարշապատ, 1870, էջ 19-20։
== Տես նաև ==
Ephemerides carmelitae, annus XI, Roma, 1960, p. 416-449.
* [[Վասպուրական]]
Carlos Alonso, Angel Maria Cittadini, arzobispo de Naxivan, Roma, 1970, pp. 212-215, 231.
* [[Մեծ Հայքի վարչական բաժանում]]
Искандер Мунши, указ.соч., с. 465.
 
Առաքելյան Հ., Պարսկաստանի հայերը, Վիեննա, 1911, էջ 31։
== Գրականություն ==
Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ, Վաղարշապատ, 1896, էջ 51, 57-70, 354։
* Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցիւոյ, Երուսաղեմ, 1915, էջ 38։
*Այվազյան, Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ
Тер-Аветисян С., Город Джуга, Тбилиси, 1937, с. 1-2, 74.
 
Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 410, 413։
== Արտաքին հղումներ ==
Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հ. Զ, Ե., 1934, էջ 80։
* [http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
 
[[Կատեգորիա:Վասպուրական նահանգի գավառներ]]
[[Կատեգորիա:Մարդապետունիներ]]
[[Կատեգորիա:Արծրունիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից