«Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թանգարան |անվանում = Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան |sort = |նախօրինակ = |պատկե...»:
 
No edit summary
Տող 30.
 
== Ցուցադրություն ==
[[Պատկեր:Տուն-թանգարան Ալեքսանդր Սպենդիարյանի (6).JPG|մինի|աջից|250px|«Սպենդիարաֆոն» երաժշտական գործիքը]]
Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, որը ոչ միայն Մարինա Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ում պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը: Հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա: Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր:
 
Տող 35 ⟶ 36՝
 
[[2011]] թվականին պետական աջակցությամբ վերանորոգված տուն-թանգարանը [[2012]] թվականի [[դեկտեմբերի 3]]-ին նոր ցուցադրությամբ իր դռները բացեց արվեստասեր հասարակության առաջ:
[[Պատկեր:Տուն-թանգարան Ալեքսանդր Սպենդիարյանի (8).JPG|մինի|աջից|250px]]
 
==== Թանգարանի տնօրեններ ====
Տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի տնօրինության տարիներին ([[1966]]-[[1972]] թթ.) թանգարանը դարձավ մայրաքաղաքի սիրված մշակութային օջախներից մեկը: Հիշարժան են թանգարանի պուրակում կազմակերպվող բացօթյա համերգները, որոնց մասնակցում էին անվանի արվեստագետներ, երաժիշտներ ու գրողներ` [[Առնո Բաբաջանյան]], [[Էդվարդ Միրզոյան]], [[Ալեքսանդր Հարությունյան]], [[Սիլվա Կապուտիկյան]], [[Գևորգ Էմին]], [[Հովհաննես Չեքիջյան]] և այլք: Ինքնատիպ էր Վլադիլեն Բալյանի նախագծած թանգարանի սպենդիարյանական շնչով հագեցած ցուցադրությունը, որը արժանացավ բազմաթիվ այցելուների բարձր գնահատանքին: Նրա ծավալած գործունեությունն ամփոփվեց Սպենդիարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի օրերին, երբ կայացան բազմաբնույթ միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
Տող 44 ⟶ 45՝
 
[[1996]] թվականից մինչ օրս տուն-թանգարանը ղեկավարում է կոմպոզիտոր [[Մարինե Օթարյան]]ը: Այսօր էլ տուն-թանգարանը ապրում է մշակութային ակտիվ կյանքով, հին ու բարի ավանդույթները ներդաշնակվում են նոր մտահաղացումներով:
[[Պատկեր:Տուն-թանգարան Ալեքսանդր Սպենդիարյանի (2).JPG|մինի|աջիցձախից|250px]]
 
== Միջոցառումներ ==
Ամեն տարի` կոմպոզիտորի ծննդյան օրը, նրա շիրիմի մոտ անցկացվող հիշատակի միջոցառումները իրենց շուրջն են համախմբում Սպենդիարյանի արվեստի սիրահարներին: Ավանդական դարձած «Պատանի սպենդիարյանականների երդման արարողությունը» կոմպոզիտորի անունը հավերժացնող երկու մշակութային օջախների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի միջև համագործակցության հրաշալի օրինակ է:
[[Պատկեր:Տուն-թանգարան Ալեքսանդր Սպենդիարյանի (13).JPG|մինի|աջից|250px]]
 
== Հասցե ==
Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում` Նալբանդյան 21 հասցեում: