«Հիպոթեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 29 interwiki links, now provided by Wikidata on d:q319141 (translate me)
No edit summary
Տող 1.
'''Հիպոթեզ'''`, (< հուն. ὑποθερμία — սկզբունք, ենթադրություն), վարկած, գիտության մեշ՝ երևույթների այնպիսի բացատրություն, որի դեպքում առաջադրվում և հիմնավորվում է ենթադրություն դրանց հիմքում ընկած գործոնների, դրանց առաջացման պատճառի կամ եղանակի մասին:Մասնավոր դեպքում դա կարող է լինել որևէ անհայտ օբյեկտի գոյության ընդունում, ընդհանուր դեպքում՝ մոդելային պատկերացում որոշակի ներքին կառուցվածքի կամ թաքնված մեխանիզմի մասին, որոնք իրենց գործողությամբ առաջ են բերում փորձնական երևույթները, կամ էլ ենթադրություն այն օրինաչափության մասին, որով որոշակի գործոններից ստացվում են Փորձնական երևույթները: Գիտությունը հիպոթեզների է դիմում, երբ եղած պատկերացումները բավարար չեն երևույթների բացատրության համար: Հիպոթեզի միջոցով բացատրել երևույթը` նշանակում է հիպոթեզի ենթադրությունից արտածել դիտումների և գիտափորձի տվյալների ընդհանրացմամբ ստացված էմպիրիկ օրինաչափությունները, մասնավորապես քանակական առնչությունները: Հիպոթեզը միաժամանակ պետք է հնարավորություն ընձեռի ի մի բերելու ըստ կարելվույն բազմազան փորձնական նյութ՝ կապ հաստատելով արտաքուստ անջատ փորձնական տվյալների միջև և կանխատեսելու նոր երևույթներ ու առնչություններ; Գիտության պատմության մեջ եղած հիպոթեզների օրինակներ են Անդրուրանյան մոլորակների գոյության ենթադրումը աստղագիտության մեջ, նախամեսրոպյան գրի գոյության վարկածը հայագիտության մեջ, ժառանգականության մեխանիզմների մոդելները կենսաբանության մեջ, Ջ. Թոմսոնի, է. Ռեզերֆորդի, Ն. Բորի ատոմի կառուցվածքի մոդելները, Բորի պոստուլատները ֆիզիկայում ևն: Հիպոթեզի հաստատումը, ընդհանուր դեպքում, միանվագ քայլ չէ.հիպոթեզը վերածվում է հավաստի գիտելիքի, երբ, մտնելով գիտության համակարգի մեջ, երևույթները բացատրելու, ի մի բերելու և կանխատեսելու իր հնարավորություններով ապացուցում է իր համեմատական առավելությունները ն, ճշգրտվելով ու կատարելագործվելով, հաստատում է իրեն որպես փորձնական առնչությունների միակ հնարավոր բացատրություն: Հիպոթեզի առաջադրումը կարևոր փուլ է նոր գիտական տեսության կառուցման ճանապարհին: Հիպոթեզի շուրջը եղել են փիլիսոփայական և մեթոդաբանական վեճեր: Իմացաբանական լավատեսության դիրքերից, համոզված լինելով, թե հնարավոր է բնության երևույթները մեխանիկայի օրենքներին ենթարկել առանց օժանդակ տեսական մտակառուցումների, Նյուտոնը հռչակեց «Հիպոթեզներ չեմ հորինում» լոզունգը: Այնինչ հետագայում պարզվեց, որ հնարավոր չէր ջերմային, մագնիսական, էլեկտրականդ լուսային ն ֆիզիկական երևույթների մեխանիկական բացատրությունը գտնել առանց լրացուցիչ մոդելների կառուցման: Հիպոթեզների անխուսափելիությունն առավել ևս դրսևորվեց ժամանակակից տեսական բնագիտության մեջ: XIX— XX դդ. սուբյեկտիվիստական էմպիրիզմը (մախիզմ, նեոպոզիտիվիզմ), թերագնահատելով տեսական մտածողությունն առհասարակ, այսինքն՝ իմացաբանական հոռետեսության դիրքերից, ժխտել է հիպոթեզի իմացական նշանակությունը: Մինչդեռ, ըստ էնգելսի, գիտության կառուցվող շենքը շրջապատված է հիպոթեզների փայտամածներով, «բնագիտության զարգացման ձևը, որքանով որ այն մտածում է, հիպոթեզն է»:
'''Հիպոթեզը''' [[Ենթադրություն (փիլիսոփայական)|ենթադրություն]] այսինքն [[Ֆորմալ ապացույց|չապացուցված]], որ կարծում են թե ճիշտ է և չի ժխտված: [[Կարլ Պոպեր]]ը առաջինն էր, ով օգտագործեց "հիպոթեզ" տերմինը [[գիտական փիլիսոփայություն|գիտական փիլիսոփայության]] մեջ: Վարկածը ի հակադրություն հիպոթեզի (հետևաբար ''[[տեսություն]], [[աքսիոմ]], [[սկզբունք]]''), ընդունված հիմումքներով ստուգելի պնդում է: [[Մաթեմատիկա]]յում վարկածը չապացուցված [[ենթադրություն]] կամ [[թեորեմ]] է, որը ճշմարտանման է:
[[Կատեգորիա:Հիպոթեզ]]
[[Կատեգորիա:Պնդումներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական հասկացություններ]]
 
ակածը
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիպոթեզ» էջից