«Արքիլոքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
[[Պատկեր:Archilochus 01 pushkin.jpg|մինի|200px|Արքիլոքոս]]
'''Արքիլոքոս''' ([[հունարեն]]`՝ ''Αρχίλοχος'', մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կես), [[Հին Հունաստան]]ի խոշոր բանաստեղծներից։ [[Կալլինոս]]ի և [[Տիրտեոս]]ի ժամանակակիցը։
 
Արքիլիքոսը գրել է [[էլեգիա]]ներ, բայց ավելի հռչակվել է իր [[յամբ]]երով։ Յամբում համարվում է առաջինը և հիմնադիրը։ Հին հույները նրան դասում էին [[Հոմերոս]]ին, [[Պինդարոս]]ին և [[Սոֆոկլես]]ին հավասար։
Տող 6.
== Կյանքը ==
 
Արքիլոսը ապրել է մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին։ Ծնվել է [[Փարոս կղզի|Փարոս կղզում]], որի բնակիչները հոնիացիներ էին։ Նրա հայրը`հայրը՝ Թելեսիկլեսը [[քուրմ]] էր, իսկ մայրը`մայրը՝ Էնիպոն, ստրկուհի։ Իր կյանքի մասին, ինչպես [[Հեսիոդոս]]ը, տեղեկություն հաղորդում է ինքը`ինքը՝ բանաստեղծը։ Ունեցել է փոթորկալից կյանք, շարունակ հալածվել է ու վարել աղքատ ու թափառական կյանք, հանդիպել է շատ ձախորդությունների։ Աղքատությունը ստիպում է թողնել հայրենի Փարոսը և գաղթել [[Թասոս կղզի]], որը հարուստ էր [[ոսկի|ոսկով]] և ուներ արգավանդ հող։ Հնագույն ժամանակ փյունեկիցիներն էին մշակում կղզու ոսկին։ Կղզու այս հարստությունը գրավում էր փարոսցիներին, որոնք գաղթում էին Թասոս և բնակություն հաստատում այստեղ։ Փարոսցիների երազանքը չի իրականանում այստեղ, քանի որ տեղացիները չեն ցանկանում ընդունել նորեկներին։ տեղի է ունենում պատերազմ, որին մասնակցում է նաև Արքիլոքսը որպես զինվոր։ Նա գրում է. ''«Ես միաժամանակ սպասավորում եմ [[Արես]]ին և ծանոթ եմ [[մուսաներ]]ի սիրազեղ պարգևներին»։ «Այստեղ իմ [[նիզակ]]ն է իմ [[հաց]]ը, այստեղ իմ նիզակումն է իմ [[գինի]]ն»։''
 
Արքիլոքոսը տեսնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, թողնում է Թասոսը և հեռանում։ Նա թափառում է [[Հին Հունաստան|Հունաստանի]] զանազան կողմերը, շրջում է քաղաքներ և չի գտնում կայուն հանգրվան։ Կյանքի պայմանները դառնացրել էին նրան։ Նա կոպիտ ու թունավոր արտահայտություններով հարձակվում էր ամենքի վրա, վիրավորում իր [[ոտանավոր]]ներով։ Հարենի Փարոսը թողնելիս նա գրում էր ատելությամբ լցված. ''«Կորչի՛ Փարոսը, ես ատում եմ նրա [[թզենի]]ները, [[ծով]]ի աղմուկը»''։ Իր խայթող լեզվի և թունավոր գրչի պատճառով նա վաստակել էր շատ հակառակորդներ։ Ահա ինչ է գրել [[Պինդարոս]]ը`ը՝ ''«Ես պետք է խուսափեմ խայթիչ ճառերից. ես տեսել եմ Արքիլոքոսին, որ սիրում էր խարազանել մարդկանց, որը վաստակեց ատելություն և հաճախ գտնվում էր անօգնական կացության մեջ»։''
 
Արքիլոքոսին թափառումները տարել են նաև [[Իտալիա]]։ Նա իր երգերի նյութ է դարձրել [[Սիրիս]] քաղաքի գեղեցկությունը։
 
Պատմում են, Որ Արքիլոքսը սիրել է Լիկամբոս անունով մի հարուստի աղջկա`աղջկա՝ Նեոբուլային։ Լիկամբուսը խոստանում է իր դստերը տալ բանաստեղծին, բայց հետո մերժում է։ Վիրավորված բանաստեղծը շարադրում է թունավոր յամբեր, որոնք հուսահատության են հասցնում Լիկամբոսին։ [[Ավանդություն]]ն ասում է, որ Լիկամբոսն իր երեք աղջիկների հետ [[ինքնասպանություն]] են գործում։
 
Հետագա շրջանի բանաստեղծները օգտագործելով այս ավանդույթը, տողեր են նվիրել բանաստեղծին։ Նրանցից մեկը`մեկը՝ [[Հետուլիկոս]]ը Արքիլոքոսին նվիրել է հետևյալ [[էպիգրամ]]ը. ''«Այստեղ, ծովի եզերքին հանգչում է Արքիլոքոսը, որն իր բանաստեղծական դառը արցունքները միացրել է [[օձ]]ի թունավոր մաղձի հետ և [[արյուն]]ով ցեղել [[Հելիկոն]]ի բարձունքները։ Այդ լավ գիտե, մանավանդ, Լիկամբոսը, որ ողբաց երեք գերեզմանի վրա իր աղջիկների ճակատագիրը։ Կամաց քայլի՛ր, անցո՛րդ, զգո՛ւյշ, որ չզարթնացնես բարկացկոտ [[բոռ]]երին, որոնք քնած են այստեղ, գերեզմանի վրա»''։
 
Իր մահից առաջ Արքիլիքոսը կրկին գալիս է Փարոս։ Նա սպանվում է [[Նաքսոս կղզի|Նաքսոս կղզու]] բնակիչների դեմ մղվող պատերազմում։<ref>{{cite book|author=Ա.Առաքելյան|title=Հունական գրականության պատմություն|publisher=«Լույս»|location=Երևան|year=1968|page=էջ 94-96}}</ref>
Տող 29.
Յամբերի միջոցով նա ծաղրել է հատկապես հասարակական գործիչներին, քաղաքացիներին, առանց խտրության և առանց քաշվելու գործածելով խիստ լեզու, արտահայտել է իր զգացմունքները, «իր կրքերը», այն ամենը, ինչ հուզել է իրեն։
 
Արքիլոքսի ստեղծագործությունը ամբողջովին չի պահպանվել, սակայ, ինչ որ պահպանվել է, վկայում է նրա խոշոր տաղանդի մասին։ Արքիլոքսից մեզ հասել է 200-250 ոտանավոր։ Նրա`Նրա՝ մեզ հասած այդ սակավաթիվ բեկորներն ի վիճակի չեն լիովին և ամբողջովին բնորոշելու նրա մեծությունը, նրա բովանդակությունը, զգացմունքների խորությունը և ստեղծագործական թափը։ Այդ հաստատում են, սակայն, բանաստեղծի մասին հույն և հռոմեացի գրողների տվյալները։
 
Արքիլոքսն առաջինը եղավ, որ հունական քնարերգության մեջ ստեղծեց յամբը որպես ստեղծագործական նոր ոճ և վերջնականորեն խզեց իր կապերը [[դյուցազներգություն|դյուցազներգության]] հետ, որի ազդեցությամբ գրում էին հունական բանաստեղծները մինչև Արքիլոքսը։<ref>{{cite book|author=Ա.Առաքելյան|title=Հունական գրականության պատմություն|publisher=«Լույս»|location=Երևան|year=1968|page=էջ 97}}</ref>