«Հավալուսն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Իր տեսակի մեջ ամենամեծն է.մարմնի երկարությունը`130-180 սմ,քաշը`7-14 կգ:Արտաքին տեսքին բնորոշ են`անճոռնիոթյունը,խոշոր մարմինը,մեծ թևերը,կարճ ու հաստ ոտքերը,կարճ կլորացած պոչը:Վիզը երկար է,կտուցը նույնպես`մինչև 47 սմ:Կրուցի ներքևի մասում շատ ձիգ պարկ ունի,որն օգտագործում է ձուկ որսալու համար:Հավալուսնի փետուրներն անփույթ են դասավորված,պինդ կցված չեն մարմնին:Փետուրներն արագ խոնավանում են,այդ իսկ պատճառով նա շատ հաճախ է սեղմում իր կտուցով նրանց:Գույնը վառ է`սպիտակ,բաց գորշագույն,հաճախ`վարդագույն երանգներով:Ծայրամասային փետուրները սովորաբար մուգ են լինում:Երեսի ազատ հատվածները ներկված են վառ գույներով,հատկապես զուգավորման սեզոնին:Էգերն ավելի փոքր են ու մռայլ:Իսկ երիտասարդ [[հավալուսներն]] ունենում են կեղտոտ-դարչնագույն կամ գորշ գույն:Բնադրման ժամանակ նրանց ձայնը բութ բղավոցի է նման.սակայն մնացած ժամանակ նրանք այդքան էլ շատ ձայներ չեն հանում:
==Կենցաղը և սննդակարգը==
Նրանք ապրում են ծովերի ծանծաղուտներում,մաքուր և պղտոր լճերում,մեծ գետերի շրջակայքում:Թռիչքի ժամանակ կտուցի ծանր լինելու պատճառով բռնում են վիզը S(լատ.) տառի նման,ինչպես ձկնկուլներն ու մարաբուները:Թեթև կմախքային կառուցվածքի և օդային պղպջակների շերտի պատճառով նրանք չեն կարողանում սուզվել ջրի տակ,դրա համար նրանք իրենց կերը հիմնականում ստանում են ջրի մակերեսից:Միայն [[ամերիկյան]] տեսակներն են կարողանում մտնել ջրի տակ`վերևից արագ ընկնելով:
Սնվում են հիմնականում ձկներով,որոնց որսում են գլուխը ջրի տակ մտցնելով:Բռնելով ձկանը,նա կտուցի միջիցով դատարկում է ջուրը կոկորդային պարկից(մինչև 5լ)և կուլ տալիս որսը:Օրական ուտում է 1 կգ և ավել ձուկ:
Երբեմն կոլեկտիվ որս են կազմակերպում.կազմելով կիսաշրջան,նրանք թափահարում են ջրի վրա իրենց թևերն ու կտուցները`ձկներին հեռացնելով դեպի ջրի մակերես ու այդ ձևով նրանց որսալով:Հաճախ նրանց կոլեկտիվ որսին են միանում նաև ձկնկուլները,ճայերը և այլ թռչուններ: